Back
Sold out
Seattle's Best Coffee

Seattle’s Best Coffee “Post Alley Blend” Dark Roast Whole Bean Coffee

7՛500 AMD

ՁԵՐ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ։

Out of stock

Նկարագրություն
ՈՒժեղ (Ֆրանսիական) բովվածությամբ, դառնահամ, հատիկավոր Սուրճ Seattle’s Best Coffee՝ երկրային համային նրբերանգներով։
Հարմար է ցերեկային ժամերին ըմպելու համար։
Համադրվում է տարատեսակ դեսերտների հետ։
Seattle’s Best Սուրճը փաթեթեվորվում է բովվելուց հետո երկու ժամվա ընթացքում։
Seattle’s Best Ապրանքանիշը հանդիսանում է Starbucks Ապրանքանիշի Դուստր Բրենդը։
Բովված և փաթեթավորված է ԱՄՆ-ում։
Բիզնեսի համար Սուրճ ձեռք բերելու համար սեղմեք այստեղ`

Seattle's Best Coffee.

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ՝ SEATTLE’S BEST COFFEE
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ՝ Լատինական Ամերիկա
ԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՐԿԻՐԸ՝ Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ՝ Ethically Sourced / Conservation International, Coffee And Farmer Equity (C.A.F.E.) Practices
ԱՐՏԱԴՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ՝ FlavorLock
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ՝ Հերմետիկ Փայլաթիթեղյա Տոպրակ
ՔԱՇԸ՝ 340 Գրամ
ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ՝ Մինչև 68 Գավաթ
1 ԳՐԱՄԻ ԱՐԺԵՔԸ՝ 22 Դրամ
1 ԳԱՎԱԹԻ ԱՐԺԵՔԸ՝ 110 Դրամ
SEATTLE’S BEST COFFEE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Seattle’s Best Coffee Ապրանքանիշը, որն ի սկզբանե կոչվել է Stewart Brothers Coffee, հիմնադրվել է 1970 թվականին Վաշինգտոն Նահանգի Ուիդբեյ կղզում Ջիմ և Դեյվ Ստյուարտ Եղբայրների կողմից, որպես պաղպաղակի և սուրճի համակցված խանութ «The Wet Whisker» անվանումով։ Այս խանութում նրանք տեղում բովում եին ներկրված կանաչ Սուրճի հատիկները՝ անույշ այդ բույրով գրավելով անցորդներին։ Որոշ ժամանակ անց նրանք բացեցին մեկ այլ Խանութ-Սրճարան Սիեթլի Նավահանգստում։
1980-ական թվականների վերջին Stewart Brothers Coffee-ն մասնակցեց Սուրճի համտեսի մրցույթին, որում պետք է որոշվեր Սիեթլում եղած լավագույն Սուրճը։ Եղբայրները հաղթեցին այս մրցույթում, որից հետո իրենց Ընկերությունը վերանվանեցին Seattle’s Best Coffee։
Ընկերությունը շարունակեց ընդլայնվել, բացելով ավելի շատ Խանութներ, և կենտրոնացավ ամբողջ աշխարհից բարձրորակ Արաբիկայի հատիկների ներկրման վրա՝ դառնալով Անմիջական Առևտրի (Direct Trade) և Էթիկական Աղբյուրներից Ստացված Սուրճի (Ethical Sourcing) ջատագովն ու առաջամարտիկը։
Այս մոտեցումը ապահովեց բարձրակարգ Սուրճի հետևողական և կազմակերպված մատակարարում և օգնեց ամրագրել Seattle’s Best Coffee Ապրանքանիշի դիրքը Հատուկ Կուպաժի Սուրճերի (Specialty Coffee) Աշխարհում որպես Շարժման Առաջատարներից մեկը:
ՈՒ թեև ինքն իրենով շատ հայտնի այս Սուրճը շարունակում է սիրված լինել հանրության լայն շերտերում, 2003 թվականից սկսած Seattle’s Best Coffee Ապրանքանիշը պատկանում է Starbucks Ընկերությանը և հանդիսանում է նրա հսկայական Սրճային էկոհամակարգի մի մասը։
Հավելյալ Տեղեկություններ
ԱՌՑԱՆՑ ԱՌԵՎՏՈՒՐ
ՍՐՃԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ