ՔԵՅ-ՔԱՓ / ՍԻՆԳԼ-ՍԵՐՎ

Անհատական հաճույք

“Քեյ-Քափ” անվանումը ծագում է անգլերեն “K-Cup” հապավումից, որը երկու բառերի համադրություն է: Մեկ բաժակին համապատասխան աղացված սուրճը փաթեթավորված է բաժակի նման հատուկ կապսուլաներում, որը տեղադրվում է ավտոմատ ծրագրավորվող սարքի մեջ` պատրաստելով ընդամենը 1 գավաթ սուրճ: Այստեղից էլ նաև մեթոդի և սարքավորման երկրորդ անվանումը` “Սինգլ-Սերվ” (Single Serve), որն անգլերենից թարգմանաբար նշանակում է “Մեկ-Չափաբաժին”: Առաջին անգամ այս տեխնոլոգիան շուկային մատուցվել է ամերիկյան “Կյորիգ” (Keurig) Ընկերության կողմից 1997 թվականին և ամբողջ աշխարհին հայտնի է իբրև Քեյ-Քափ` ստանալով Ընկերության անվան առաջին տառը:
1990–ական թվականներին Կյորիգ Ընկերության հիմնադիրներ Ջոն Սիլվանը և Պիտեր Դրագոնը ցանկանում էին լուծել մի շատ համատարած խնդիր` գրասենյակներում սուրճը պատրաստվում էր մեծ չափաբաժիններով, ապա հնանալով թեյնիկի մեջ, կորցնում էր համն ու դառնանում: Երկար տարիների փորձարկումներից և բանակցություններից հետո 1997 թվականին “Գրին Մաունթեյն” (Green Mountain) անվանումով ամերիկյան մեկ այլ սրճային Ընկերության արտադրանքը փաթեթավորվեց Կյորիգ Ընկերության կապսուլաներով: Իսկ 1998 թվականին Կյորիգ Ընկերությունը թողարկեց իր առաջին սրճեփը` թիրախավորելով գործնական աշխարհի սրճային շուկան:
Սա սուրճի պատրաստման համեմատաբար նոր եղանակ է, որը մեծ տեմպերով տարածվում է ողջ աշխարհում: Այն ունի երկու հիմնական առանձնահատկություն` առաջինը, սարքով ամեն անգամ պատրաստվում է ընդամենը մեկ գավաթ սուրճ առանց ավելորդ չափաբաժիններ պատրաստելու: Եվ երկրորդ` սուրճի պատրաստումից հետո սրճեփը լվանալու անհրաժեշտություն չկա:
Ներկայումս գոյություն ունեն ամենատարբեր ապրանքանիշի սուրճեր, փաթեթավորված Քեյ-Քափ կապսուլաների տեսքով` օժտված տարբեր համային հավելումներով` վանիլից մինչև շոկոլադ:
Քեյ-Քափ ապարատի հատուկ խցիկում տեղադրված սուրճի կապսուլան ծակվում է ապարատի հատուկ խողովակով, որը նման է ասեղի: Տաք ջուրն, անցնելով կապսուլայում եղած սուրճի միջով, թրմում է այն և ստացաված սուրճը լցնում ապարատի ներքևում տեղադրված գավաթի մեջ: Սուրճի նստվածքը մնում է կապսուլայի մեջ և դեն նետվում դրա հետ միասին:
Գոյություն ունեն նաև մետաղական ցանցից պատրաստված հատուկ կապսուլաներ, որոնք կարելի է օգտագործել այս տեսակի սրճեփներում բազմաթիվ անգամներ` պարզապես ավելացնելով դրանց մեջ մեկ չափաբաժնին համապատասխան սուրճ:

1. Ընտրել նախընտրելի համով սուրճը
2. Տեղադրել կապսուլան սրճեփի վերին հատվածի հատուկ խցում և փակել կափարիչը
3. Տեղադրել բաժակը սրճեփի ստորին հատվածում
4. Միացնել սրճեփը և ընտրել համապատասխան ծրագիրը, եթե այդպիսին առկա է
5. Սուրճի պատրաստումից հետո անջատել սրճեփը և թափել նստվածքով լցված
կապսուլան
6. Վայելել սուրճը` ցանկության դեպքում ավելացնելով տարբեր սերուցքներ

Սուրճի տեսակը 100% Արաբիկա
Բովվածության աստիճանը Միջին (Վիեննական)
ՈՒժեղ (Ֆրանսիական)
Այրված (Իտալական)
Աղացվածության չափը Միջին, կապսուլաներով (Ֆիլտրվող Սուրճ)
Մանր, կապսուլաներով (Էսպրեսսո)
Լուծվող Սուրճ, կապսուլաներով
Ջրի ջերմաստիճանը Գրեթե եռման`+92÷96°C
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը 5 գ սուրճ / 100մլ ջուր
(1 կապսուլա յուրաքանչյուր բաժակի համար)
Պատրաստման տևողությունը 1-2 րոպե
Չափաբաժինը 240 մլ
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում 100-140 մգ
Սննդային արժեքը 2 Կալորիա
Օրական չափաբաժինը ոչ ավել քան 4 գավաթ
Մատուցման եղանակը – ինչպես որ կա
– կաթով կամ սերուցքով
– քաղցրացուցիչներով, դեսերտներով

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:

– Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր հայտնի սուրճ արտադրող Ընկերությունները թողարկում
են սուրճ “Քեյ-Քափ” կապսուլաների տեսքով:
– “Քեյ-Քափ” կասուլաներով սուրճը արտադրվում է ամենատարբեր համային հավելումներով,
կարամելից մինչև ընկույզ և կրեմ` բոլոր տեսակի համային ճաշակներին համապատասխան:
– “Սինգլ-Սերվ” ձևաչափով սուրճը համեմատաբար նոր խոսք է սուրճի աշխարհում և մեծ
տեմպերով տարածվում է հատկապես գործարար միջավայրում:
– Պլաստիկ տարաների պատճառով “Քեյ-Քափ” կապսուլաներով սուրճը քննադատության է
ենթարկվում բնապահպանների կողմից:
– Գոյություն ունեն այսպես կոչված “Նեսպրեսսո” (Nespresso) կապսուլաները, նախատեսված
Էսպրեսսո մեքենաների համար, որոնք թողարկվում են “Նեսկաֆե” (Nescafe) ապրանքանիշի
կողմից և պատրաստվում են միևնույն սկզբունքով: