ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Կայքը գնված Ապրանքների առաքումն իրականացնում է միայն “ARCA”, “IDRAM” կամ “TELCELL” համակարգերի կողմից Ապրանքի համար կատարված վճարման հաստատումից հետո:
  • Կայքի կողմից Ապրանքն առաքելիս Գնորդը ստանում է Առաքման ծանուցում էլեկտրոնային փոստի կամ բջջային «SMS» հաղորդագրության միջոցով։
  • Կայքը վաճառված Ապրանքների առաքման համար Գնորդներին առաջարկում է 2 (երկու) հնարավոր տարբերակ՝ Անվճար Առաքում (Առաքում Փոստային Գրասենյակ) և Արագ Առաքում (Առաքում Տուն)։ Գնորդները Ապրանքի համար վճարելիս պետք է ընտրեն առաքման համար առաջարկվող տարբերակներից որևէ մեկը։
  • Անվճար Առաքման դեպքում Կայքը վաճառված Ապրանքները Գնորդին է մատակարարում «ՀայՓոստ» ՓԲ Ընկերության միջոցով մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի Փոստային Բաժանմունք։
  • Արագ Առաքման դեպքում Կայքը վաճառված Ապրանքները Գնորդին է մատակարարում «YandexGo» Հավելվածի միջոցով մինչև 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի Տուն։
  • Կայքը վաճառված Ապրանքների Առաքումն իրականցնում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ողջ տարածքում։
  • Ապրանքների ստացման ժամանակ Գնորդը պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ և ստորագրի «ՀայՓոստ» Ընկերության Ներկայացուցչի կամ «YandexGo» Հավելվածի Առաքիչի կողմից ներկայացված Ապրանքի ստացման համար նախատեսված համապատասխան ստացականի ներքո: Այդպիսով Գնորդը հաստատում է, որ իր կողմից գնված Ապրանքները հանձնված են իրեն: