ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • CoffeePlus.am Կայքը կարող է Օգտատերերին վաճառել և Օգտատերերը կարող են Կայքից գնել տարատեսակ Ապրանքներ էլեկտրոնային եղանակով:
  • Կայքը իր Գնորդների հետ առևտուրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Արժույթով՝ ՀՀ Դրամով։
  • Կայքում վաճառվող Ապրանքի գնի մեջ չի ներառվում Ապրանքի առաքման արժեքը, որը որպես հավելավճար գումարվում է Ապրանքի գնին: Ապրանքի ձեռք բերման համար Գնորդը պետք է վճարի Ապրանքի և Ապրանքի առաքման համար միասին:
  • Ապրանքի առաքման արժեքը հաշվարկվում է հատուկ ալգորիթմի միջոցով՝ ելնելով Ապրանքի քաշից, քանակից և առաքման հեռավորությունից։
  • Էլեկտրոնային առևտրի համար Կայքը Գնորդներին ապահովում է վճարման “ARCA”, “IDRAM” և “TELCELL” համակարգերով:
  • “ARCA” համակարգով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել օգտագործելով իր բանկային դեբետային կամ կրեդիտային քարտը անմիջապես Կայքի Կիբեռտիրույթում:
  • “IDRAM” և “TELCELL” համակարգերով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել՝ օգտագործելով իր համապատասխան էլեկտրոնային դրամապանակը` փոխադրվելով համապատասխան համակարգի Կիբեռտիրույթ։
  • Թե՛ “ARCA”, թե՛ “IDRAM” և թե՛ “TELCELL” համակարգերով վճարման դեպքում վճարումն իրականացվում է կանխիկ տարբերակով: Կայքը Գնորդներին կրեդիտ կամ ապառիկ չի տրամադրում։

Ապրանքների համար վճարման գործարքից հետո Գնորդը ստանում է էլեկտրոնային վճարման ծանուցում-անդորրագիր: