ԼՈՒԾՎՈՂ ՍՈՒՐՃ

Արագ և որակյալ

“Լուծվող Սուրճը” պատրաստվում է մեծ արտադրական կաթսաներում եփման միջոցով: Խոշոր աղացված սուրճը եփում են գործարանային պայմաններում տևական ժամանակ, այնուհետև ստացվածը զանգվածը ջրազրկվում է: Արդյունքում ստացվում է սուրճի այսպես ասած “տիղմը”: Չորացման պրոցեսից հետո առաջացած այդ նստվածքը մեծ ճնշման տակ սեղմվում է հատուկ կաղապարներում` ստանալով փոշու կամ առավել հաճախ հանդիպող գրանուլաների տեսք:
Ստացված գրանուլաները փաթեթավորված վիճակում կարող են պահպանվել բավականաչափ երկար, իսկ եռման ջուր ավելացնելիս կարելի է շատ արագ ստանալ բնական Սև Սուրճի համին մոտ համ ունեցող ըմպելիք:
Լուծվող Սուրճ պատրաստելու համար գերազանցապես օգտագործվում են Ռոբուստա տեսակի սուրճի հատիկներ: Բարձր ջերմաստիճանի տակ երկարատև եփման արդյունքում սուրճը, այսպես թե այնպես, կորցնում է մի շարք համային հատկանիշներ: Այդ իսկ պատճառով հարուստ համային հատկանիշներով օժտված Արաբիկա տեսակի սուրճի օգտագործումը աննպատակահարմար է Լուծվող Սուրճի արտադրության համար:
Լուծվող սուրճի ծագումն ունի բավական խճճված պատմություն:
Փաստացի Լուծվող Սուրճը հայտնագործվել և պատենտավորվել է նոր-զելանդացի Դեվիդ Ստրենգի կողմից 1890 թվականին:
Լուծվող Սուրճի հայտնագործումը վերագրվում է նաև ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում աշխատող Սատորի Կատո անունով մի ճապոնացու` սկսած 1901 թվականից:
Համաձայն բրիտանական “Նյու Սայնթիստ” (New Scientist) ամսագրի` Լուծվող Սուրճը ստեղծվել է Չիկագոյում ամերիկյան բանակի պատվերով:
1906 թվականին Գվատեմալայում ապրող Ջորջ Կոնստանտ Վաշինգթոն անունով մի անգլիացի ստեղծեց մասսայական արտադրությանը համապատասխան առաջին Լուծվող սուրճի բաղադրատոմսը և թողարկեց առաջին արտադրանքը 1909 թվականին “Կարմիր Սուրճ” (Red E Coffee) անվանումով:
1938 թվականին Բրազիլիայում սուրճի ավելցուկի խնդիրը լուծելու համար Բրազիլիայի կառավարության և “Նեսթլե” (Nestle) Ընկերության համատեղ ջանքերով թողարկվեց առաջին իսկապես կոմերցիոն մասշտաբների հասնող Լուծվող Սուրճ “Նեսկաֆե” (Nescafe) ապրանքանիշի տակ, որը մեծ հաջողություն ունի ողջ աշխարհում մինչ այսօր:
Լուծվող Սուրճը մեծ տարածում գտավ ԱՄՆ-ում 2-րդ Համաշխարհային Պատերազմից հետո, ապա տարածվեց նաև ողջ աշխարհով:
Ներկայումս Լուծվող Սուրճը լայն ճանաչում ունի ողջ աշխարհում:

1. Հարիչի մեջ լցնել 1-1.5 թեյի դգալ սուրճ յուրաքանչյուր բաժակի համար (Ըստ ցանկության կարելի է սուրճի քանակը ավելացնել կամ պակասեցնել)
2. Ավելացնել քիչ քանակի եռման ջուր (այնքան, որ ջուրը մի փոքր ծածկի սուրճը)
3. Ցանկության դեպքում ավելացնել շաքարավազ (չափաբաժինն ըստ ցանկության)
4. Հարել սուրճն արագորեն մոտ 5 րոպե (մինչև սուրճի վրա առաջանա ոսկեգույն փրփուրը)
5. Ավելացնել եռման ջերմաստիճանին մոտ տաք ջուր
6. Խառնել մինչև ստացվի միատարր զանգված
7. Սպասել մոտ 1 րոպե մինչև սուրճը “հանգստանա”
8. Լցնել գավաթների մեջ և մատուցել

Սուրճի տեսակը 100% Ռոբուստա
Բովվածության աստիճանը Ուժեղ (Ֆրանսիական)
Այրված (Իտալական)
Աղացվածության չափը Գրանուլաներ (Լուծվող Սուրճ)
Ջրի ջերմաստիճանը Գրեթե եռման`+92÷96°C
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը 4-5 գ սուրճ / 100մլ ջուր
(1 ճաշի գդալ յուրաքանչյուր բաժակի համար)
Պատրաստման տևողությունը 5-7 րոպե
Չափաբաժինը 180 մլ
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում 47 մգ
Սննդային արժեքը 3 Կալորիա
Օրական չափաբաժինը ոչ ավել քան 5 գավաթ
Մատուցման եղանակը – ինչպես որ կա
– կաթով կամ սերուցքով
– քաղցրացուցիչներով, դեսերտներով

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:

– Լուծվող Սուրճի սպառումը կազմում է համաշխարհային սուրճի շուկայի մոտ 13 տոկոսը:
– Լուծվող Սուրճը հիմնականում արտադրվում է Վիետնամում և Բրազիլիայում աճեցված Ռոբուստա տեսակի սուրճի հատիկներից:
– Լուծվող Սուրճը հատկապես մեծ տարածում է գտել 1-ին և 2-րդ Համաշխարհային Պատերազմի տարիներին Բանակայինների շրջանում:
– Լուծվող Սուրճը լայնորեն կիրառվում է թխվածքների արտադրության մեջ:
– Անգլախոս հասարակությունը Լուծվող Սուրճն անվանում է “Instant Coffee”, ինչը թարգմանաբար նշանակում է “Ակնթարթային Սուրճ”: