ԱԵՐՈՊՐԵՍՍ

Մշտապես ձեռքի տակ

Թերևս սուրճի պատրաստման ամենաերիտասարդ այս եղանակը և սուրճի աշխարհում “Աերոպրեսս” (Aeropress) անունով հայտնի ամենավերջին այս նորարարությունը ստեղծվել է “Աերոբի” (Aerobie) Ընկերության հիմնադիր Ալան Ադլերի կողմից 2005 թվականին:
Արտադրող Ընկերությունն այս հարմարանքը բնութագրում է որպես ձեռքով Էսպրեսսո պատրաստելու սրճեփ, սակայն ստացվող արդյունքն ավելի շատ հիշեցնում է Ֆրենչ-Պրեսսով կամ Կաթիլային Թրմումով պատրաստված սուրճ:
Աերոպրեսսն իրենից ներկայացնում է իրար մեջ ամրացվող երկու խողովակ, որոնք գործում են իբրև մխոց: Արտաքին գլանի մեջ տաք ջրով հաշված վայրկյաններ թրմվելուց հետո մխոցի միջոցով սուրճը հրվում է դուրս` անցնելով թղթե կամ մետաղական ֆիլտրի միջով: Սուրճն անմիջապես “քամվում է” բաժակի մեջ: Այս դեպքում անհրաժեշտ ճնշումը ապահովվում է պատրաստողի ձեռքի ուժի շնորհիվ:
Աերոպրեսսի աշխատանքը հիշեցնում է բժշկական սրսկիչ, երբ մխոցը սեղմելիս դրանից դուրս է մղվում համապատասխան հեղուկը:
Առաջին Աերոպրեսսները պատրաստվում էին “Պոլիկարբոնատ” կոչվող նյութից: Սակայն 2009 թվականից սկսած արտադրողը վերոհիշյալ նյութը փոխարինեց “Կոպոլիեսթերով”, որն ի տարբերություն պոլիկարբոնատի իր մեջ չի պարունակում առողջության համար վտանգավոր “Բիսֆենոլ Ա” (BPA) կոչվող միացությունը:
Հեշտ շահագործման և փոքր չափերի շնորհիվ Աերոպրեսսը հատկապես շատ հարմար է օգտագործել դաշտային պայմաններում և ճամփորդության գնալիս: Այդ իսկ պատճառով ներկայումս Աերոպրեսսը արագ տարածում է գտնում ողջ աշխարհում:
Ավանդական կիրառումից զատ հնարամիտ Բարիստաները գտել են Աերոպրեսսի օգտագործման մեկ այլ ձև, այսպես կոչված “Ինվերս Թրմումը” (Inverted Brewing), երբ սարքն օգտագործվում է ոչ թե պատրաստի թուրմը դուրս մղելու այլ այն դեպի ներս քաշելու համար:

1. Լվանալ թղթե ֆիլտրը տաք ջրով (թղթի անցանկալի համը վերացնելու համար)
2. Ողողել արտաքին գլանը տաք ջրով
3. Տեղադրել ֆիլտրը գլանի մեջ
4. Տեղադրել գլանը պատվանդանի վրա
5. Լցնել աղացած սուրճը գլանի մեջ
6. Ավելացնել տաք ջուր
7. Զգուշությամբ տեղադրել մխոցը գլանի մեջ
8. Սպասել 10-15 վայրկյան
9. Հանել սրճեփը պատվանդանի վրայից
10. Պահել սրճեփը բաժակի վրա
11. Ուժգին սեղմել մխոցը
12. Մատուցել պատրաստի ըմպելիքը

Սուրճի տեսակը 80% Արաբիկա, 20% Ռոբուստա
Բովվածության աստիճանը Այրված (Իտալական)
Աղացվածության չափը Մանր (Էսպրեսսո)
Ջրի ջերմաստիճանը Գրեթե եռման`+92÷96°C
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը 9 գ սուրճ / 100մլ ջուր
(2 ճաշի գդալ յուրաքանչյուր բաժակի համար)
Պատրաստման տևողությունը 1-2 րոպե
Չափաբաժինը 180 մլ
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում 110 մգ
Սննդային արժեքը 1-2 Կալորիա
Օրական չափաբաժինը ոչ ավել քան 4 գավաթ
Մատուցման եղանակը – ինչպես որ կա
– կաթով կամ սերուցքով
– քաղցրացուցիչներով, դեսերտներով

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:

– Աերոպրեսսի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը փոխառված են բժշկական ներարկիչից:
– Աերոպրեսսով պատրաստված սուրճը ունի յուրահատուկ համ` Էսպրեսսոյի թնդությամբ և Ֆիլտրվող Սուրճի համով (համենայն դեպս` ըստ արտադրողի բնորոշման):
– Ամեն տարի անցկացվող “Բարիստաների Աշխարհի Առաջնությունում” (World Barista Championship) Բարիստաները մրցում են Աերոպրեսսով սուրճ պատրաստելու իրենց հմտություններով:
– Աերոպրեսսը շատ հարմար է օգտագործել որպես ճամփորդական սրճեփ:
– Աերոպրեսսը սուրճ պատրաստելու ամենաերիտասարդ եղանակն է և այս ոլորտում վերջին նորարարությունը: