ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ

Օգտվելով www.CoffeePlus.am Կայքից, Կայքի պարունակությունից, Կայքի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայություններից, Կայքից գնումներ և Կայքի հետ կապված ցանկացած տիպի այլ գործարքներ կատարելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքի “Կանոնադրության” (“Դրույթների և Պայմանների”, “Գաղտնիության Քաղաքականության”) բոլոր սահմանումների, կետերի, դրույթների և պայմանների վերաբերյալ։ Խնդրում ենք կարդալ Կայքի “Կանոնադրությունն” ամբողջությամբ և ուշադիր։ Եթե համաձայն չեք Կայքի “Կանոնադրության” որևէ սահմանման, կետի, դրույթի կամ պայմանի հետ, խորհուրդ ենք տալիս չօգտվել www.CoffeePlus.am Կայքից։

 

 

Ա) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

Ա-1Ի՞նչ տվյալներ են հավաքագրվում

 

–  www.CoffeePlus.am Կայքից օգտվելիս Կայքի կողմից կարող են հավաքագրվել Օգտատերերին վերաբերվող մի շարք Անձնական Տվյալներ, ինչպիսիք են, օրինակ՝  Օգտատիրոջ Անունը, Օգտատիրոջ Ազգանունը, Օգտատիրոջ Բնակության Հասցեն, Օգտատիրոջ Հեռախոսահամարը, Օգտատիրոջ Էլեկտրոնային Փոստի Հասցեն, Կայքում գրանցման Օգտագործողի Անվանումը, Օգտատիրոջ Բանկային Քարտի Տվյալները (քարտի 16 (տասնվեց) նիշանոց համարը, քարտի վավերականության ամսաթիվը), Կայքում Օգտատիրոջ Ակտիվության Խրոնիկան (Գնումների Պարբերականությունը, Ֆիլտրումների Բնույթը, Կայքի Որոնման Տիրույթում Կատարված Հարցումները, Հավանված և Զամբյուղի մեջ Պահպանված Ապրանքները, Ընթերցված և Տարածված Նյութերը), Կայքում և Տարատեսակ Սոցիալական Ցանցերի Հարթակներում Կայքին Պատկանող Էջերում Օգտատիրոջ կողմից թողնված Հաղորդագրությունները և Մեկնաբանությունները։

 

Ա-2Ե՞րբ և ի՞նչ եղանակով են հավաքագրվում տվյալները

 

– Կայքում “Անձնական Էջ” ստեղծելիս կարող են հարցվել և հավաքագրվել Օգտատիրոջ հետևյալ Անձնական Տվյալները՝ Օգտատիրոջ Անունը, Ազգանունը, Բնակության Հասցեն, Հեռախոսահամարը, Էլեկտրոնային Փոստի Հասցեն, Օգտագործողի Անվանումը։

– Կայքի նորություններին բաժանորդագրվելիս կարեղ են հարցվել և հավաքագրվել Օգտատիրոջ հետևյալ Անձնական Տվյալները՝ Օգտատիրոջ Էլեկտրոնային Փոստի Հասցեն, Հեռախոսահամարը։

– Կայքից էլեկտրոնային եղանակով (առցանց) գնումներ կատարելիս կարող են Կայքի կողմից ինքաբերաբերաբար հավաքագրվել Օգտատիրոջ հետևյալ Անձնական Տվյալները՝ Օգտատիրոջ Անունը, Ազգանունը, Բնակության Հասցեն, Հեռախոսահամարը, Էլեկտրոնային Փոստի Հասցեն, Բանկի Դեբետային Քարտի Տվյալները (քարտի 16 (տասնվեց) նիշանոց համարը, քարտի վավերականության ամսաթիվը)։

– Կայքում կամ Տարատեսակ Սոցիալական Ցանցերի Հարթակներում Կայքին պատկանող էջերում Հաղորդագրություններ կամ Մեկնաբանություններ թողնելիս Կայքի կողմից կարող են ինքնաբերաբար հավաքագրվել Օգտատիրոջ հետևյալ Անձնական Տվյալները՝ Օգտագործողի Անվանումը, Տարատեսակ Սոցիալական Ցանցերի Հարթակներում Օգտատիրոջը պատկանող էջերում Օգտագործողի Անվանումը, Օգտատիրոջ կողմից թողնված Հաղորդագրությունները և Մեկնաբանությունները։

 

Բ) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Բ-1Ի՞նչ տվյալներ են պահպանվում

 

www.CoffeePlus.am Կայքը կարող է պահպանել Օգտատերերից հավաքագրված Օգտատերերին վերաբերվող մի շարք Անձնական Տվյալներ, ինչպիսիք են, օրինակ՝ Օգտատիրոջ Անունը, Օգտատիրոջ Ազգանունը, Օգտատիրոջ Բնակության Հասցեն, Օգտատիրոջ Հեռախոսահամարը, Օգտատիրոջ Էլեկտրոնային Փոստի Հասցեն, Կայքում գրանցման Օգտագործողի Անվանումը, Օգտատիրոջ Բանկային Քարտի Տվյալները (քարտի 16 (տասնվեց) նիշանոց համարը, քարտի վավերականության ամսաթիվը), Կայքում Օգտատիրոջ Ակտիվության Խրոնիկան (Գնումների Պարբերականությունը, Ֆիլտրումների Բնույթը, Կայքի Որոնման Տիրույթում Կատարված Հարցումները, Հավանված և Զամբյուղի մեջ Պահպանված Ապրանքները, Ընթերցված և Տարածված Նյութերը), Կայքում և Տարատեսակ Սոցիալական Ցանցերի Հարթակներում Կայքին Պատկանող Էջերում Օգտատիրոջ կողմից թողնված Հաղորդագրությունները և Մեկնաբանությունները։

 

Բ-2Ի՞նչ եղանակով և որքա՞ն ժամանակով են պահպանվում հավաքագրված տվյալները

 

– Օգտատիրոջից ստացված Անձնական Տվյալները կարող են Կայքի կողմից Հատուկ Ծրագրային Ապահովման միջոցով պահպանվել Կայքի Սերվերային Համակարգում այքան ժամանակ, քանի դեռ Օգտատերը հանդիսանում է Կայքում Գրանցաված Ակտիվ Օգտատեր։ Կայքում Օգտատիրոջ Անձնական Էջի ապաակտիվացման պարագայում վերոհիշյալ Տվյալները կարող են պահպանվել ևս  3 (երեք) ամիս, որից հետո դրանք ավտոմատ կերպով ենթակա են ոչնչացման։

 

Գ) ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Գ-1Որքանո՞վ են անվտանգ հավաքագրված և պահպանվող տվյալները

 

www.CoffeePlus.am Կայքը օգտագործում է “Secure Sockets Layer” (SSL) Կիբեռանվտանգության պրոտոկոլը Կայքում Օգտատերերի ակտիվության կրիպտոկոդավորման համար։ Կայքի կիբեռտիրույթում ներբեռնված Անձնական Տվյալները գտնվում են անմիջապես այդ Ծրագրային Ապահովման կրիպտոկոդավորման և վերահսկողության ներքո։

www.CoffeePlus.am Կայքի Կիբեռանվտանգության Ծրագրային Ապահովման մակարդակը լիովին համապատասխանում է Կիբեռանվտանգության ժամանակակից բոլոր ստանդարտներին և պահանջներին։

 

Գ-2Ի՞նչ մեթոդով է ապահովվում տվյալների անվտանգությունը

 

– Կայքի կողմից ձեռքբերված Օգտատերերի Անձնական Տվյալները ունեն Պաշտպանության Երկաստիճան Համակարգ։ Դրանք են՝ SSL Կիբեռանվտանգության Հատուկ Ծրագրային Պրոտոկոլը՝ Առցանց Ռեժիմով Աշխատանքի համար և Սերվերային Հատուկ Անվտանգության Ծրագիրը՝ Տվյալների Երկարաժամկետ Պահպանման Ռեժիմով Աշխատանքի համար։

 

Դ) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Դ-1Ի՞նչ նպատակով են օգտագործվում հավաքագրված տվյալները

 

– Կայքի կողմից հավաքագրված Օգտատերերի Անձնական Տվյալները կարող են Օգտագործվել հետևյալ նպատակներով՝ Կայքի Կատարելագործում, Մատուցվող Ծառայությունների Որակի Բարձրացում, Կիբեռանվտանգության Ապահովում, Որոնման Համակարգի Ճկունության Բարձրացում, Համապատասխանեցված կամ Անհատականեցված Ապրանքերի Առաջարկում, Շուկայի Հետազոտություն, Նոր Ապրանքատեսակների և Ծառայությունների Փորձարկում, Գովազդային և Հատուկ Առաջարկների Մատուցում, Ստատիստիկ Վերլուծությունների Անցկացում, Կայքի Անցուդարձի Վերլուծություն և այլն։

 

Դ-2Ի՞նչ եղանակով են օգտագործվում հավաքագրված տվյալները

 

– Կայքի կողմից հավաքագրված Օգտատերերի Անձնական Տվյալները կարող են Օգտագործվել հետևյալ եղանակներով՝ Տվյալների Բազաների միջոցով, Հատուկ Վերլուծական Ծրագրերի, Մեթոդների և Տեխնոլոգիաների միջոցով, Մարքետինգային Տարատեսակ Ծրագրերով և ՈՒղիներով, Կիբեռանվտանգության Ծրագրերի միջոցով, Վեբ-Ծրագրերով և Գործիքներով և այլն։

 

Ե) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Ե-1Ինչպիսի՞ տվյալներ չեն կարող բացահայտվել

 

– Բացառությամբ ստորև նշված հատուկ դեպքերի Կայքի կողմից չեն կարող բացահայտվել Օգտատերերին վերաբերող մի շարք Անձնական Տվյալներ, ինչպիսիք են, օրինակ՝ Օգտագործողի Անվանման տակ գրանցված Օգտատիրոջ Իրական Անունը և Ազգանունը, Օգտատիրոջ Ակտիվության Խրոնիկան, Օգտատիրոջ Հեռախոսահամարը, Հասցեն և Էլեկտրոնային Փոստի Հասցեն։

– Օգտատերերի Բանկի Դեբետային Քարտի Տվյալները (քարտի 16 (տասնվեց) նիշանոց համարը, քարտի վավերականության ամսաթիվը) ենթակա չեն բացահայտման կամ Օտարման։

– Օգտատիրոջ կամ որևէ երրորդ կողմի կողմից  հանրության առջև բացված և հանրությանը հասանելի դարձած Օգտատիրոջ Անձնական Տվյաների անվտանգության և երրորդ անձանց կողմից որևէ կերպով դրանց օգտագործման և այդ օգտագործումից բղոխ բոլոր տեսակի հնարավոր հետևանքների համար Կայքը, Կայքի Սեփականատերը, Կայքի Ստեղծողները, Կայքի Ներկայացուցիչները և Կայքը Սպասարկող Անձնակազմը որևէ պատասխանատվություն չեն կրում։

 

Ե-2Որո՞նք են հավաքագրված տվյալների չբացահայտման երաշխիքները

 

– Կայքի կողմից ձեռքբերված Օգտատերերի Անձնական Տվյալների Չբացահայտման Երաշխիքներն են Հայաստանի Հանրապետության, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահագների համապատասխան Օրենքները (Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին ՀՀ Օրենք (ՀՀ), General Data Protection Regulation (ԵՄ), California Consumer Privacy Act (ԱՄՆ), California Online Privacy Protection Act (ԱՄՆ), Children’s Online Privacy Protection Act (ԱՄՆ)), որոնց շրջանակում և դրանց համապատասխան գործում է www.CoffeePlus.am Կայքը։ Կայքը Օգտատերերի Անձնական Տվյալների անվտանգության համար պատասխանատվություն է կրում նշված Օրենքների առջև Կայքի գործունեության արդյունքում ստեղծված և Կայքին պատկանող բոլոր թանձրացական և ոչ թանձրացական, թվային և ֆիզիկական Ակտիվներով։

 

 

Զ) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ

Զ-1Ի՞նչ տվյալներ կարող են բացահայտվել կամ օտարվել

 

– Որոշ հատուկ դեպքերում Կայքի կողմից ձեռքբերված Օգտատերերի Անձնական Տվյալները կարող են բացահայտվել կամ Օտարվել Կայքի կողմից։ Այդպիսի տվյալներ են, օրինակ՝ Կայքում Օգտագործողի Անվանը կցված Օգտատիրոջ Իրական Անունը, Ազգանունը, Հասցեն, Հեռախոսահամարը, Էլեկտրոնային Փոստի Հասցեն և Ակտիվության Խրոնիկան։

– Օգտատերերի Բանկի Դեբետային Քարտի Տվյալները (քարտի 16 (տասնվեց) նիշանոց համարը, քարտի վավերականության ամսաթիվը) ենթակա չեն Բացահայտման կամ Օտարման։

 

Զ-2ՈՒ՞մ և ո՞ր դեպքերում կարող են բացահայտվել կամ օտարվել հավաքագրված տվյալները

 

Օգտատիրոջ Անձնական Տվյալները կարող են Կայքի կողմից փոխանցվել Իրավապահ կամ Օրինապահ Մարմիններին հետևյալ դեպքերում՝

  • Երբ Օգտատերը Իրավապահ Մարմինների կողմից կասկածվում է որևէ հանցագործության մեջ, գտնվում է հետախուզման մեջ, ներգրավված է որևէ քրեական գործի մեջ որպես մեղադրյալ, երբ նրա Կիբեռակտիվությունն անհրաժեշտ է նրան բերման ենթարկելու, քրեական գործի վերաբերյալ մանրամասներ հավաքագրելու կամ նրա հետախուզման և հայտնաբերման համար։ Այս դեպքում վերոհիշյալ Մարմիններին կամ ԿառույցներինԿայքի կողմից Օգտատիրոջ Անձնական Տվյալները կարող են ՀՀ, ԵՄ կամ ԱՄՆ դատարանների կողմից արձակված համապատասխան հատուկ որոշումների առկայության պարագայում՝ ՀՀ, ԵՄ և ԱՄՆ «Օգտատերերի Իրավունքների Պաշտպանությանը» վերաբերող համապատասխան Օրենքների համաձայն (Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին ՀՀ Օրենք (ՀՀ), General Data Protection Regulation (ԵՄ), California Consumer Privacy Act (ԱՄՆ), California Online Privacy Protection Act (ԱՄՆ), Children’s Online Privacy Protection Act (ԱՄՆ))։

– Երբ Օգտատերը խախտելով Կայքի կանոնադրությունը կատարել է ոտնձգություն Կայքի, Կայքի Գույքի, Կայքին պատկանող Ակտիվների, Կայքի Մտավոր Սեփականության, Կայքի Ստեղծողների, Կայքի Սեփականատերերի, Կայքի Ներկայացուցիչների, Կայքը Սպասարկող Անձնակազմի և այլ Օգտատերերի նկատմամբ։ Այս դեպքում վերոհիշյալ Մարմիններին կամ ԿառույցներինԿայքի կողմից Օգտատիրոջ Անձնական Տվյալները կարող են օտարվել առանց Օգտատիրոջը տեղեկացնելու կամ ծանուցելու՝ ՀՀ, ԵՄ և ԱՄՆ համապատասխան Օրենքների համաձայն (Մտավոր Սեփականության և Հարակից Իրավունքների Մասին ՀՀ Օրենք (ՀՀ), Copyright Law of the United States (ԱՄՆ), Digital Millennium Copyright Act (ԱՄՆ))։

– Երբ Օգտատերերի Էլեկտրոնային Փոստի Հասցեները և Հեռախոսահամարները անհրաժեշտ են Կայքի հետ համագործակցող Գովազդային Ընկերություններին կամ այլ Կայքերին Օգտատերերին Գովազդային Հատուկ Առաջարկներ Տրամադրելու համար։

 

Version 03 / Revision 02

թարմացված առ` 11 Նոյեմբեր 2023

www.CoffeePlus.am