MCCAFÉ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
McDonald’s Ընկերության նախաձեռնությամբ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում 1993 թվականին բացվեց Առաջին McCafé Սրճարանը՝ McDonald’s-ի Սրճային Բրենդը։ Սա McDonald’s Ընկերության համար մի Սրճային դեբյուտ էր, որը հետագայում պիտի ունենար գլխապտույտ հաջողություն։
McCafé-ի կոնցեպտը ստեղծվել էր Մելբուրն քաղաքի Սվանսթոն Սթրիթ (Swanston Street) փողոցում գտնվող չափազանց մեծ McDonald’s Խանութ-Ռեստորանի նկատմամբ անցորդների կողմից հետաքրքրություն և դրա մուտքի մոտ ոտքի շարժ ապահովելու նպատակով։
Ավստրալիայում ունեցած ֆանտաստիկ հաջողության արդյունքում 2001 թվականին Իլինոյս Նահանգի Չիկագո քաղաքում բացվեց ԱՄՆ-ի առաջին McCafé Սրճարանը։ Արդեն 2009 թվականին McCafé-ի Սրճային Ըմպելիքները, ներառյալ Լատեները, Կապուչինոները և Մոկաները, ավելացվեցին McDonald’s USA-ի Մենյուում:
2014 թվականին McDonald’s Ընկերությունը հայտարարեց տանը պատրաստելու համար նախատեսված նախապես բովված, աղացած և փաթեթավորված McCafé Սուրճերի արտադրության մասին։ Փաթեթավորված այս Սուրճերը նախատեսված էին Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկայի համար։
2021 թվականից McDonald’s Սուրճերը որակավորված են Rainforest Alliance Հավաստագրով և ձեռք են բերվում Աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված Ընտանեկան Ֆերմաներում աճեցված Արաբիկայի ծառերից։ McDonald’s-ը մեծ ներդրումներ է կատարում Ֆերմերների վերապատրաստման ծրագրերում՝ օգնելու բարելավել Սուրճի արտադրությունը և Էկոհամակարգի կայունությունը։
Ներկայումս McCafé-ն դարձել է համաշխարհային մի երևույթ՝ ավելի քան 4000 Խանութ-Սրճարաններով Աշխարհի ավելի քան 60 երկրներում։ McCafé Խանութ-Սրճարաններում Սրճային Ըմպելիքները հասանելի են ողջ օրվա ընթացքում: