Տեղեկություններ

ԿՈՖԵԻՆ

Կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող (փսիխոակտիվ) նյութ է, որը պարունակվում է մոտավորապես 60 տարբեր բույսերում, գերազանցապես՝ սուրճի հատիկներում, թեյի տերևներում և Կակաոյի պտուղներում։ Կոֆեինը հանդիսանում է բնական պեստիցիդ (պայքարում է վնասատու միջատների դեմ) և հերբիցիդ (պայքարում է ավելորդ մոլախոտերի դեմ) միաժամանակ։ Այդ իսկ պատճառով վերոհիշյալ բույսերն արտադրում են այս նյութը վնասատուներից պաշտպանվելու համար։

Մարդու օրգանիզմում Կոֆեինը արգելափակում է «Ադենոզին» կոչվող քիմիական նյութի ներգործությունը, որը քնկոտության և հոգնածության առաջացման հիմնական պատճառն է։  Իսկ Կոֆեինը հանդիսանում է «առույգության» արհեստական խթանիչ։ Նույնիսկ թարմ աղացած սուրճի բույրը շնչելիս մարդն անմիջապես զգում է առույգություն և ինքնազգացողության բարձրացում։ Քանի որ Ադենոզինը սինթեզվում է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներում, ապա պետք է նշել, որ Կոֆեինը կենդանիների վրա թողնում է միևնույն ազդեցությունը, ինչ-որ մարդու օրգանիզմի վրա։

Կոֆեինը սպիտակ դառը օրգանական միացություն է, որը ԱՄՆ-ի «Սննդամթերքի և Դեղորայքի Ադմինիստրացիայի» (US Food and Drug Administration) կողմից որակված է որպես «Անվտանգ» (Generally Recognized As Safe (GRAS))։ Ու թեև այն համարվում է ընդհանուր առումով անվտանգ, Կոֆեինի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Օրական Կոֆեինի սահմանային թույլատրելի շեմը մեծահասակների համար Կանադայի Առողջապահության Դեպարտամենտի (Health Canada) կողմից սահմանվել է 400 միլիգրամ, իսկ օրական 10 գրամ Կոֆեինի չափաբաժինը համարվում է «Մահացու Թունավոր»։

Կոֆեինի ներգործության որոշ հնարավոր ազդեցությունները բերված են ստորև ներկայացված աղյուսակում։

ԿՈՖԵԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ
Կոֆեինի չափավոր և կանոնավոր օգտագործումը Կոֆեինի անկանոն և չափից շատ օգտագործումը
  • Խթանում է մտավոր ակտիվությունը
  • Կարող է առաջացնել շփոթվածություն և մտավոր հապաղում
  • Նվազեցնում է հոգնածությունը
  • Կարող է առաջացնել քնի խանգարում
  • Նվազեցնում է օրգանիզմում սթրեսի մակարդակը
  • Կարող է առաջացնել բարձր սթրեսային ֆոն
  • Նվազեցնում է մկանային ցավը
  • Արագացնում է սրտի աշխատանքը
  • Կարող է կարգավորել արյան ճնշումը
  • Կարող է բարձրացնել արյան ճնշումը
  • Կարող է խթանել սեռական ակտիվությունը
  • Կարող է խանգարել կանանց հղիանալուն
  • Կարող է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը
  • Կարող է առաջացնել աղիքային խանգարումներ
  • Ունի ցավազրկող էֆեկտ
  • Կարող է առաջացնել գլխացավ
  • Կարող է բարձրացնել ինքնազգացողությունը
  • Կարող է առաջացնել կախվածություն

 

Կոֆեին պարունակվում է ոչ միայն մեր սիրելի սուրճի գավաթում, ալև մի շարք այլ ըմպելիքներում և ուտելիքների մեջ։ Ահա դրանցից մի քանիսը․

Մթերքը Չափաբաժինը Կոֆեինի պարունակությունը
  • Կոֆեինազերծված սուրճ
125 միլիլիտր 1-5 միլիգրամ
  • Թեյ
150 միլիլիտր 20-45 միլիգրամ
  • Տաք շոկոլադ
150 միլիլիտր 2-7 միլիգրամ
  • Գազավորված ըմպելիքներ
330 միլիլիտր 30-48 միլիգրամ
  • Էներգետիկ ըմպելիքներ
330 միլիլիտր 70-120 միլիգրամ
  • Շոկոլադե սալիկ
30 գրամ 5-36 միլիգրամ
  • Մուգ շոկոլադ
30 գրամ 20-120 միլիգրամ

 

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ