Կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող (փսիխոակտիվ) նյութ է, որը պարունակվում է մոտավորապես 60 տարբեր բույսերում, գերազանցապես՝ սուրճի հատիկներում, թեյի տերևներում և Կակաոյի պտուղներում։ Կոֆեինը հանդիսանում է բնական պեստիցիդ (պայքարում է վնասատու միջատների դեմ) և հերբիցիդ (պայքարում է ավելորդ մոլախոտերի դեմ) միաժամանակ։ Այդ իսկ պատճառով վերոհիշյալ բույսերն արտադրում են այս նյութը վնասատուներից պաշտպանվելու համար։
Մարդու օրգանիզմում Կոֆեինը արգելափակում է «Ադենոզին» կոչվող քիմիական նյութի ներգործությունը, որը քնկոտության և հոգնածության առաջացման հիմնական պատճառն է։ Իսկ Կոֆեինը հանդիսանում է «առույգության» արհեստական խթանիչ։ Նույնիսկ թարմ աղացած սուրճի բույրը շնչելիս մարդն անմիջապես զգում է առույգություն և ինքնազգացողության բարձրացում։ Քանի որ Ադենոզինը սինթեզվում է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներում, ապա պետք է նշել, որ Կոֆեինը կենդանիների վրա թողնում է միևնույն ազդեցությունը, ինչ-որ մարդու օրգանիզմի վրա։
Կոֆեինը սպիտակ դառը օրգանական միացություն է, որը ԱՄՆ-ի «Սննդամթերքի և Դեղորայքի Ադմինիստրացիայի» (US Food and Drug Administration) կողմից որակված է որպես «Անվտանգ» (Generally Recognized As Safe (GRAS))։ Ու թեև այն համարվում է ընդհանուր առումով անվտանգ, Կոֆեինի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Օրական Կոֆեինի սահմանային թույլատրելի շեմը մեծահասակների համար Կանադայի Առողջապահության Դեպարտամենտի (Health Canada) կողմից սահմանվել է 400 միլիգրամ, իսկ օրական 10 գրամ Կոֆեինի չափաբաժինը համարվում է «Մահացու Թունավոր»։
Կոֆեինի ներգործության որոշ հնարավոր ազդեցությունները բերված են ստորև ներկայացված աղյուսակում։
ԿՈՖԵԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ | |
Կոֆեինի չափավոր և կանոնավոր օգտագործումը | Կոֆեինի անկանոն և չափից շատ օգտագործումը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կոֆեին պարունակվում է ոչ միայն մեր սիրելի սուրճի գավաթում, ալև մի շարք այլ ըմպելիքներում և ուտելիքների մեջ։ Ահա դրանցից մի քանիսը․
Մթերքը | Չափաբաժինը | Կոֆեինի պարունակությունը |
|
125 միլիլիտր | 1-5 միլիգրամ |
|
150 միլիլիտր | 20-45 միլիգրամ |
|
150 միլիլիտր | 2-7 միլիգրամ |
|
330 միլիլիտր | 30-48 միլիգրամ |
|
330 միլիլիտր | 70-120 միլիգրամ |
|
30 գրամ | 5-36 միլիգրամ |
|
30 գրամ | 20-120 միլիգրամ |
«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ