STARBUCKS ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Starbucks Ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1971 թվականից Սիեթլի պատմական Pike Place շուկայի սալաքար փողոցներում: Այստեղ Ընկերությունը բացեց իր առաջին խանութը՝ իր հաճախորդներին առաջարկելով թարմ բոված Սուրճի հատիկներ, թեյ և համեմունքներ ամբողջ աշխարհից։ Starbucks անվանումը ոգեշնչվել էր դասական «Մոբի-Դիկ» վեպից՝ նկատի առնելով վաղեմի առևտրականների ծովագնացության ավանդույթը:
Տասը տարի անց Հովարդ Շուլց անունով մի երիտասարդ Նյու Յորքացի, մտնելով այս խանութը և մեկ կում ըմպելով այստեղի Սուրճից, պարզապես գերվեց դրանով: 1982 թվականին Հովարդ Շուլցը միացավ Ընկերությանը։ 1983-ին Միլան կատարած ուղևորության ժամանակ Հովարդն իր համար առաջին անգամ բացահայտեց Իտալիայի Սրճարանները, և ոգեշնչված իր ճամփորդությամբ, վերադառնալուն պես ձեռնամուխ եղավ Սրճարանային իտալական մշակույթը իրենց Ընկերությանը փոխանցելու։ 1987թ.-ին Ընկերությունն իր շագանակագույն գոգնոցները փոխարինեց կանաչներով և սկսեց իր պատմության նոր գլուխը՝ արդեն որպես Սրճարան:
Starbucks-ը շուտով ընդլայնվեց Չիկագոյում և Վանկուվերում (Կանադա), այնուհետև դեպի Կալիֆոռնիա, Մայրաքաղաք Վաշինգտոն և Նյու Յորք: 1996 թվականին այն անցավ Խաղաղ օվկիանոսը՝ բացելով իր առաջին խանութը Ճապոնիայում, որին հետևեց Եվրոպան 1998 թվականին և Չինաստանը՝ 1999 թվականին: Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Starbucks-ն ամեն շաբաթ ընդունեց միլիոնավոր հաճախորդների և դարձավ աշխարհի հազարավոր քաղաքների կառուցվածքի մի մասը:
Ներկայումս Աշխարհի տարբեր անկյուններում Starbucks-ն ունի ավելի քան 40՛000 Խանութ-Սրճարաններ և հանդիսանում է ոլորտի խոշորագույն Բրենդը։