SEATTLE’S BEST COFFEE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Seattle’s Best Coffee Ապրանքանիշը, որն ի սկզբանե կոչվել է Stewart Brothers Coffee, հիմնադրվել է 1970 թվականին Վաշինգտոն Նահանգի Ուիդբեյ կղզում Ջիմ և Դեյվ Ստյուարտ Եղբայրների կողմից, որպես պաղպաղակի և սուրճի համակցված խանութ «The Wet Whisker» անվանումով։ Այս խանութում նրանք տեղում բովում եին ներկրված կանաչ Սուրճի հատիկները՝ անույշ այդ բույրով գրավելով անցորդներին։ Որոշ ժամանակ անց նրանք բացեցին մեկ այլ Խանութ-Սրճարան Սիեթլի Նավահանգստում։
1980-ական թվականների վերջին Stewart Brothers Coffee-ն մասնակցեց Սուրճի համտեսի մրցույթին, որում պետք է որոշվեր Սիեթլում եղած լավագույն Սուրճը։ Եղբայրները հաղթեցին այս մրցույթում, որից հետո իրենց Ընկերությունը վերանվանեցին Seattle’s Best Coffee։
Ընկերությունը շարունակեց ընդլայնվել, բացելով ավելի շատ Խանութներ, և կենտրոնացավ ամբողջ աշխարհից բարձրորակ Արաբիկայի հատիկների ներկրման վրա՝ դառնալով Անմիջական Առևտրի (Direct Trade) և Էթիկական Աղբյուրներից Ստացված Սուրճի (Ethical Sourcing) ջատագովն ու առաջամարտիկը։
Այս մոտեցումը ապահովեց բարձրակարգ Սուրճի հետևողական և կազմակերպված մատակարարում և օգնեց ամրագրել Seattle’s Best Coffee Ապրանքանիշի դիրքը Հատուկ Կուպաժի Սուրճերի (Specialty Coffee) Աշխարհում որպես Շարժման Առաջատարներից մեկը:
ՈՒ թեև ինքն իրենով շատ հայտնի այս Սուրճը շարունակում է սիրված լինել հանրության լայն շերտերում, 2003 թվականից սկսած Seattle’s Best Coffee Ապրանքանիշը պատկանում է Starbucks Ընկերությանը և հանդիսանում է նրա հսկայական Սրճային էկոհամակարգի մի մասը։