FOLGERS ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
1849 թվականին Ջեյմս Ֆոլջերը և իր երկու եղբայրները Նանտաքեթ քաղաքից տեղափոխվեցին դեպի ԱՄՆ-ի Արևմտյան Ափ՝ ոսկի արդյունահանելու: Այդ ճանապարհորդության ընթացքում, երբ նրա եղբայրները մեկնում էին հանքարդյունաբերության ճամբարներ, Ջեյմսը մնաց Սան Ֆրանցիսկոյում և հանդիպեց մի այլ տեսակի հարստության՝ Սուրճի:
Թեև 19-րդ դարի սկզբից Նյու Յորքում արդեն կար Բովված Սուրճ, այն դեռ մնում էր շքեղություն և շատերին անհասանելի էր։ Մարդիկ տանը Սուրճ պատրաստելու համար գնում էին Սուրճի կանաչ հատիկներ և բովում ինքնուրույն: Նախապես Աղացած և Փաթեթավորված Սուրճը կոմերցիոն մաշտաբներով չլսված մի բան էր:
The Pioneer Steam Coffee and Spice Mills Ընկերության հետ Ջեյմսի համագործակցությունը նրան հնարավորություն ընձեռեց ընկղմվել Սուրճի աշխարհ և բացահայտել դրա գաղտնիքները։ Որաշ ժամանակ անց Ջեյմսն ի վերջո գնեց այդ Ընկերությունը՝ անվանելով այն J.A. Folger & Co., որն էլ հետագայում դարձավ The Folger Coffee Company:
Մինչդեռ այլ Սուրճ ներկրողներ վերավաճառում էին Սուրճի Հատիկները, դրանց որակի մասին գնահատելով բացառապես արտաքինից, Ֆոլջերն առաջինն էր, որ առաջ քաշեց Թուրմի Թեստավորման գաղափարը (Cupping կամ Tasting), ինչն էլ հետագայում դարձավ ընդունված ստանդարտ Սուրճի արդյունաբերության ոլորտում։
1850 թվականին իր հիմնադրումից ի վեր Folgers Coffee Ապրանքանիշը շարունակում է հիանալի հարուստ համով թունդ Սուրճի արտադրության իր ավանդույթը մինչ օրս՝ լինելով առավոտյան արթնանալու պրոցեսի անբաժանելի մասը։