FARMER BROTHERS ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Farmer Brothers Ընկերությունը հիմնադրվել է 1912 թվականին Ռոյ Է. Ֆարմերի կողմից՝ որպես Հատիկավոր Սուրճի առաքման փոքր Բիզնես Լոս Անջելեսում, Կալիֆորնիա և վերածվել է Սուրճի բովվման խոշոր ազգային Ընկերության, որը ներկայումս իրականացնում է Սուրճի, Թեյի և այլ Ըմպելիքների մեծածախ մատակարարումներ տարբեր ոլորտներում ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում։
Արդեն մեկ դարից ավել ընթացող պատմությամբ Ընկերությունը կարողացել է մշակել լոգիստիկ այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս ամենօրյա գրաֆիկով իրականացնել անխափան մատակարարումներ հազարավոր Ձեռնարկություններին ամբողջ Երկրով մեկ։
Հիմնադրման պահից սկսած Ընկերության Առաքելությունը եղել և մնում է նույնը՝ ապահովել Ռեստորաններին որակյալ Սուրճով։ ՈՒստի, հաշվի առնելով տարատեսակ Հաճախորդների Սրճային նախապատվությունները, Farmer Brothers Ընկերությունը ժամանակի ընթացքում մշակել է Սրճային տարատեսակ խառնուրդներ, կարելի է ասել, յուրաքանչյուր քիմքին համապատասխան։
Ժամանակի ընթացքում, ընդլայնվելուն զուգընթաց, Farmer Brothers Ընկերությունը կլանել է մի շարք այլ Բրենդեր և ներկայումս հանդիսանում է մուլտիբրենդային Ընկերություն հետևյալ Ապրանքանիշերով՝ Boyd’s Coffee, Cains By Farmer Brothers, Metropolitan by Farmer Brothers, West Coast Coffee և China Mist։
Farmer Brothers Ընկերությունն իր Կորպորատիվ Հաճախորդների հետ աշխատում է անհատական մոտեցման սկզբունքով, ստեղծելով կոնկրետ Բիզնեսին համապատասխան Ըմպելիքների Ծրագիր, նպաստելով տվյալ Ձեռնարկության շահույթի բարձրացմանը և հաճախորդների շրջանում Բիզնեսի հանդեպ ունեցած վստահության կայուն աճին։