CAFE LA LLAVE ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Cafe La Llave (Հայերեն՝ Կաֆե Լա Յավե) Ապրանքանիշի արմատները հասնում են դեպի Կուբայի Տրինիդադ լեռներում Գավինյա Ընտանիքին պատկանող Սուրճի պլանտացիա, հիմնադրված 1870 թվականին Իսպանիայից ներգաղթած Եղբայրներ Խոսե Մարիայի և Ռամոն Գավինյայի կողմից, և շարունակվելով, հասնում են մինչև 1967 թվական, երբ Դոն Ֆրանցիսկո Գավինյան Լոս Անջելեսում հիմնադրեց F. Gaviña & Sons, Inc. Ընկերությունը։
1959 թվականին Կուբայի հեղափոխությունից հետո Դոն Ֆրանցիսկո Գավինյան և նրա Ընտանիքը ստիպված եղան լքել իրենց հայրենի տունը և նոր կյանք սկսել ԱՄՆ-ի Կալիֆորնիա Նահանգի Լոս Անջելեսում քաղաքում:
Don Francisco’s Coffee Ապրանքանիշին զուգահեռ F. Gaviña & Sons, Inc. Ընկերությունը սկսեց թողարկել նաև Cafe La Llave կոչվող մուգ բովված Լատինական ոճի Էսպրեսսո Սրճային բրենդը, որ թարգմանաբար նշանակում է “Սրճային բանալի”՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ի Կուբայի համայնքի ներկայացուցիչների մոտ արթնացնել և ամրապնդել Լատինական Սուրճ պատրաստելու ավանդույթները։ Ժամանակի ընթացքում Cafe La Llave Ապրանքանիշը տարածվեց և սիրվեց նաև ԱՄՆ-ի այլ համայնքներում։
Սուրճի Ընտանեկան Ժառանգությունը շարունակվում է մինչ օրս և Ընկերությունը շարունակում է մնալ ընտանեկան բիզնես՝ կառավարվելով Դոն Ֆրանցիսկո Գավինյայի հաջորդ Սերունդների կողմից և հանդիսանալով Ամերիկայի խոշորագույն Սրճային Ընտանեկան Բիզնեսներից մեկը։
F. Gaviña & Sons, Inc. Ընկերությունը ներառում է այնպիսի Ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Gaviña Gourmet Coffee, Don Francisco’s Coffee և Cafe La Llave Ապրանքանիշերը։