ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հիմնական հարցեր սուրճի վերաբերյալ

ՍՈՒՐՃԻ ՔԱՆԻ՞ ՏԵՍԱԿ ԿԱ

Գոյություն ունեն սուրճի մոտ հարյուր տեսակներ, սակայն արդյունաբերական ծավալներով աճեցվում են դրանցից միայն երկուսը` Արաբիկան (Coffea Arabica) և Ռոբուստան (Coffea Canephora կամ Coffea Robusta): Արաբիկա և Ռոբուստա տեսակները միասին կազմում են սուրճի համաշխարհային շուկայի ավելի քան 90 %-ը:

ԱՐԱԲԻԿԱ ԹԵ՞ ՌՈԲՈՒՍՏԱ

Արաբիկան աշխարհում ամենաշատ վաճառվող սուրճի տեսակն է, որը կազմում է սուրճի համաշխարհային շուկայի մոտ 70 %-ը, իսկ Ռոբուստա տեսակը` մոտ 30 %-ը: Արաբիկան բարձր է գնահատվում իր համային հատկանիշների համար, իսկ Ռոբուստան` հավելյալ կոֆեինի պարունակության համար: Արաբիկան գրեթե կրկնակի թանկ է Ռոբուստայից, իսկ Ռոբուստան կրկնակի ավել կոֆեին է պարունակում, քան Արաբիկան:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍՈՒՐՃԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Սուրճի պատրաստման հիմնական եղանակներն են`

  1. Սառը թրմումը (Cold-Brew)
  2. Տաք թրմումը (French-Press)
  3. Ֆիլտրումը կամ Թրջումը (Drip Coffee, American Coffee, Pour-Over Coffee, Filtered Coffee, K-Cup Coffee, Single Serve Coffee)
  4. Շոգեխաշումը (Vacuum Coffee, Siphon Coffee, Moka Express Coffee, Geiser Coffee, Percolated Coffee)
  5. Ճնշումով Էքստրակցիան (Espresso, Aeropress, Vacuum Coffee, Siphon Coffee, Moka Express Coffee, Geiser Coffee, Percolated Coffee)
  6. Եփումը (Eastern Coffee, Armenian Coffee, Black Coffee, Instant Coffee)
  7. Լուծումը (Instant Coffee, Single Serve Coffee)
ՍՈՒՐՃ ԹԵ՞ ՍՐՃԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ

Սուրճը, որպես այդպիսին, այն ըմպելիքն է, որը պատրաստվում է սուրճի պատրաստման հիմնական եղանակներից մեկով, ինչպես օրինակ Էսպրեսսոն կամ Ֆիլտրված Սուրճը: Սրճային Ըմպելիքները պատրաստվում են պատրաստի սուրճի հիմքի վրա՝ ավելացնելով այլ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, սերուցքը, շոկոլադը և քաղցրացուցիչները։ Սրճային Ըմպելիքների օրինակներ են Լատտեն, Ամերիկանոն, Աֆֆոգատոն, Ֆրապպեն և այլն:

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՈՒՐՃԻ ՈՐԱԿԸ

Պատրաստվող Սուրճի Համային և Բույրային Հատկանիշները կախված են սուրճի տեսակից, աճեցման վայրից, աճեցման և պահպանման պայմաններից, վերամշակման մեթոդից, սուրճի բովվածության աստիճանից, աղացվածության չափից, պատրաստման եղանակից, պատրաստման տևողությունից և, իհարկե, ջրից:

Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՍՈՒՐՃԻ ԲՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹՆԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Ոչ մի կապ: Գոյություն ունի թյուր կարծիք այն մասին, թե որքան Սուրճը շատ է Բովված, այնքան այն ավելի «ուժեղ» է: Իրականում դա այդպես չէ, քանի որ կոֆեինը ջերմային (թերմալ) մշակման նկատմամբ չափազանց կայուն է: Այլ կերպ ասած` շատ բովելուց սուրճը չի «ուժեղանում»: Պարզապես սուրճը ստանում է ավելի դառը համ, ինչն էլ ըմպողին ավելի թնդության զգացողություն է հաղորդում:

Ի՞ՆՉ Է COFFEEPLUS -Ը

CoffeePlus-ը սուրճի ուղեցույց է և Օնլայն Խանութ միաժամանակ: Այստեղ կարելի է կարդալ մի շարք հետաքրքիր և օգտակար տեղեկություններ սուրճի վերաբերյալ, ինչպես նաև գտնել ամեն ճաշակին համապատասխան սուրճ:

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ COFFEEPLUS -ԻՑ

CoffeePlus-ից օգտվելը բավական հեշտ է, ինչպես` 1-2-3: Ընտրեք Ձեր նախընտրած Սուրճի կամ Սրճային Ըմպելիքի պատրաստման եղանակը, գնեք համապատասխան Սուրճը, պատրաստեք այն և վայելեք:

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՊԱՀՈՎ COFFEEPLUS.AM ԿԱՅՔԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

CoffeePlus.am Կայքում օգտագործվում է “SSL” կիբառանվտանգության պրոտոկոլը, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել Գնորդների տվյալների անվտանգության բարձր մակարդակ։ Իսկ կայքում կիրառվող վճարման համակարգերը համարվում են “Ստանդարտ” ներկայիս առցանց առևտրի ոլորտում։

ՊԵՏՔ Է՞ ԱՐԴՅՈՔ ԱՊՐԱՆՔԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԱՌԱՆՁԻՆ

Այո։ Մեր առցանց Խանութում վաճառվող ապրանքների գնի մեջ ներառված չէ Առաքման Գումարը։ Գնված ապրանքների Առաքման համար անհրաժեշտ է վճարել առանձին ապրանքների համար վճարելու (Check-Out) ժամանակ։

ԻՆՉՊԵ՞Ս ՎՃԱՐԵԼ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ձեր նախընտրած ապրանքի համար կարող եք վճարել www.coffeeplus.am Կայքում` օգտագործելով Ձեր բանկային քարտը: Մեր Կայքում առաջարկվում են վճարման երկու եղանակներ՝ “Paypal” և “Stripe”։ “Stripe” Համակարգով վճարելու համար բավական է մուտքագրել բանկային քարտի տվյալները Կայքի համապատասխան դաշտերում։ “Paypal” Համակարգով վճարելու համար անհրաժեշտ է լինել այդ Համակարգի գրանցված Օգտատեր։

“PAYPAL” ԹԵ՞ “STRIPE”

“PAYPAL” համակարգով վճարելիս վճարումն իրականացվում է “PAYPAL” համակարգի հարթակում։

“STRIPE” համակարգի պարագայում վճարումը կարող եք կատարել Ձեր բանկային քարտով անմիջապես coffeeplus.am կայքում։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԱՌԱՔՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ

Գնված ապրանքների Առաքման Գումարը կախված է ապրանքների ընդհանուր քաշից և Առաքման Եղանակից։ “Տուն Առաքելու” դեպքում առաքումը մի փոքր ավելի թանկ է “Փոստային Բաժանմունք Առաքելու” նկատմամբ։

Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ

Գնված ապրանքներն առաքվում են ԱՄՆ-ի Կալիֆորնիա Նահանգից “ՀայՓոստ” Ընկերության միջոցով՝ Հայաստանի Հանրապետությունում Ձեր նշած հասցեով։

ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՔՎՈՒՄ ԿԱՅՔԻՑ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ

www.coffeeplus.am Կայքում ապրանքը գնելիս կարող եք ընտրել Առաքման երկու հնարավոր տարբերակներից մեկը` “Առաքում Տուն” կամ “Առաքում Փոստային Բաժանմունք”: Երկու դեպքում էլ գնված ապրանքները Ձեզ կհասնեն  մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում (մինչև 3 շաբաթ):

ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՐԴՅՈՔ ԱՌԱՔԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐ

Այո։ Մենք կարող ենք մեր Խանութից գնված ապրանքներն Առաքել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ներառյալ բոլոր գյուղերում և քաղաքներում։

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Արտերկրից, այդ թվում նաև մեր Խանութից, ցանկացած ապրանք ձեռք բերելիս կարող է առաջանալ Ապրանքի մաքսազերծման անհրաժեշտություն։ Այդ մաքսային պարտավորությունները պետք է կատարի Գնորդը։ Որպես կանոն փոքրածավալ գնումների դեպքում հարկային կամ մաքսային որևէ պարտավորություններ չեն առաջանում, սակայն ավելի ճշգրիտ տեղեկությունների համար անհրաժեշտ է ընթերցել գործող Օրենսդրությունը։

ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՐԴՅՈՔ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ

Համաձայն ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի”` CoffeePlus.am Կայքից գնված պարենային ապրանքները, ինչպիսիք են օրինակ, Սուրճը կամ Թեյը, ենթակա չեն “Ետ Վերադարձի”։

Error: Contact form not found.