Բաղադրատոմսեր

CAFÉ DE OLLA

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
·       Ըմպելիքի տեսակը՝ Տաք

·       Ըմպելիքի հիմքը՝ Ֆիլտրված Սուրճ

·       Կաթի առկայությունը՝ Ոչ

·       Չափաբաժինը՝ 240 մլ

·       Կոֆեինը՝ Մոտ 100 մգ

·       Սննդային արժեքը՝ 40-50 Կալ.

·       Դրիփ Սուրճ՝ 220 մլ;

·       Անմշակ շաքար՝ 10 գրամ;

·       Դարչին՝ 1-2 կտոր;

ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
1)     Նախապես պատրաստել Դրիփ Սուրճը;

2)     Թեյնիկի մեջ լցնել շաքարն ու դարչինը;

3)     Եփել զանգվածը մինչև շաքարն ամբողջությամբ հալվի;

4)     Ավելացնել սուրճը ստացված կարամելին և խառնել;

5)     Լցնել ստացված սուրճը բաժակի մեջ;

6)     Վայելել։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
·       Café de Olla-ն ունի մի շարք առողջարար հատկություններ՝ շնորհիվ դարչինի;

·       Մեքսիկայում Café de Olla-ն սրճելու ավանդության անբաժանելի մաս է կազմում;

·       Ամշակ շաքարը, որն օգտագործվում է Café de Olla-ն պատրաստելու համար անվանում են «Պիլոնսիյյո» (Piloncillo)։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել։

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ