Սկսած 1900-ական թվականներից Սուրճը լայն տարածում գտավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկրում ինդուստրյալ հեղափոխությանը զուգընթաց։ Հատկապես առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին ԱՄՆ-ում գործարկվեցին մեծ թվով գործարաններ, որտեղ շատ հաճախ աշխատանքը սկսվում էր վաղ առավոտյան և շարունակվում էր մինչև ուշ գիշեր, իսկ երբեմն էլ ֆաբրիկաներն աշխատում էին 24 ժամ։ Մեծաքանակ էմիգրանտների կենսական պայմանները ամենևին նախանձելի չէին։ Նրանք ստիպված էին աշխատել իրենց ուժերի առավելագույն լարումով իրենց գոյությունն ապահովելու համար։ Գերհոգնածության և երբեմն կիսաքաղց լինելու պայմաններում սուրճը ամերիկյան աշխատանքային միջավայրում մեծ տարածում գտավ՝ փոխարինելով նախաճաշին և ճաշին։ Պատճառն այն էր, որ սուրճը նախ փակում էր ախորժակը՝ կոտրելով քաղցի զգացողությունը, երկրորդ՝ այն հաղորդում էր անհրաժեշտ առույգություն, և երրորդ՝ սուրճն ավելի մատչելի էր քան ուտելիքը, և իհարկե չմոռանանք, որ սրճելը ճաշելուց ավելի արագ էր ստացվում։ Արդյունքում սուրճը ներթափանցեց կենցաղ՝ դառնալով դրա անբաժանելի մասը։ Սակայն հասարակության լայն շերտի համար մեծ քանակի մատչելի սուրճ ապահովելը դյուրին չէր և, որպես հետևանք, շրջանառվող սուրճն ուներ ցածր որակ, իսկ նրանից ունեցած միակ ակնկալիքը փաստացի կոֆեինի չափաբաժին ստանալն էր։ Տասնամյակներ անց սուրճի տարածման այս շրջանը կանվանեն Սուրճի Առաջին Ալիք (First Wave Coffee) կամ Աշխատանքային Սուրճ (Conventional Coffee)։ Ներկայումս Աշխատանքային Սուրճը գործարար առօրյայի անբաժանելի մաս է, իսկ ներկայիս սուրճը անհամեմատ ավելի համեղ է և որակյալ։
1970-ական թվականներից սկսած, հատկապես Սթարբաքս (Starbucks) սրճային Ընկերության ի հայտ գալով սկսվեց սուրճի լայն տարածման մի նոր ալիք՝ այսպես կոչված Սուրճի Երկրորդ Ալիքը (Second Wave Coffee) կամ Գեղարվեստական Սուրճը (Specialty Coffee): Ամերիկյան հասարակությունը մի շարք սրճային էնտուզիաստների ջանքերի շնորհիվ սկսեց բացահայտել և ճանաչել սուրճի այնպիսի տեսակներ, որոնք նախկինում պարզապես հասանելի չէին։ Հասարակությունը սկսեց հասկանալ, որ բացի կոֆեինի տված ազդեցությունից սուրճը կարելի նաև վայելել իր անույշ համերի և բույրի համար ևս՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։ Սկսեցին ի հայտ գալ մի շարք Սրճային Ըմպելիքներ, ինչպիսիք են, օրինակ, Կարամել Ֆրապուչինոն և Մակկիատտոն, որոնք անչափ սիրված են հասարակության կողմից մինչ օրս։ Սուրճի Երկրորդ Ալիքը հատկանշական է նաև նրանով, որ ի տարբերություն Սուրճի Առաջին Ալիքի, այս շրջանում սրճային Ընկերությունները ձգտում են սպառողներին տրամադրել սուրճի սկզբնաղբյուրի վերաբերյալ հնարավորինս շատ ինֆորմացիա, օրինակ, սուրճի ծագման, համապատասխան սերտիֆիկատների առկայության կամ տվյալ սուրճի համային նրբերանգների վերաբերյալ։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում առկա հարյուր հազարավոր սրճարանները հաճախորդներին զարմացնում են իրենց յուրօրինակ սրճային ըմպելիքներով։ Ահա Սուրճի Երկրորդ Ալիքը։
Չնայած սուրճը վաղուց արդեն դարձել է սովորական մի երևույթ՝ այսօր ողջ աշխարհում մեծ տեմպով տարածվում է Սուրճի Երրորդ Ալիքը (Third Wave Coffee) կամ այսպես կոչված Հատուկ Կուպաժի Սուրճը (Craft Coffee): Հիմնական առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում սուրճի սիրահարները ավելի շատ կենտրոնանում են թույլ և միջին բովված սուրճի նմուշների վրա՝ բացահայտելով սուրճի համերի և բույրերի նոտաների ողջ գամման։ Պարզվում է, որ ամենահամեղ սուրճը ստացվում է թարմ բովվաց և թարմ աղացված սուրճից, որը պատրաստվում է ձեռքի սրճեփներով, ինչպիսիք են, օրինակ Փուր-Օվերը, Էսպրեսսոն կամ Արևելյան Սուրճը։ Ներկա թրենդի շրջանակներում յուրաքնչյուր ոք կարող է իրեն պատկերացնել բարիստայի դերում և կատարելագործել իր սրճային հմտությունները։ Հարկ է նշել, որ ձեռքով պատրաստելիս սուրճը ամեն անգամ յուրօրինակ տարբեր է ստացվում, ինչն էլ պրոցեսին հաղորդում է առանձնահատկություն և հետաքրքրություն։
Իսկ ո՞ր Ալիքի վրա է գտնվում Ձեր սրճային հետաքրքրությունը ․․․
«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ