Բաղադրատոմսեր

CAFÉ GLACE

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
·       Ըմպելիքի տեսակը՝ Սառը

·       Ըմպելիքի հիմքը՝ Լուծվող Սուրճ

·       Կաթի առկայությունը՝ Այո

·       Չափաբաժինը՝ 240 մլ

·       Կոֆեինը՝ Մոտ 50-70 մգ

·       Սննդային արժեքը՝ 200 Կալ.

·       Լուծվող Սուրճ՝ 1-1.5 Ճաշի Գդալ

·       Հարած Կաթ՝ 40 մլ (1/6 Բաժակ)

·       Հարած պաղպաղակ՝ 30գ (1-1.5 Ճաշի Գդալ)

·       Շաքարավազ՝ 1-2 Թեյի Գդալ

·       Շոկոլադի Քերուկ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
1)     Լցնել Լուծվող Սուրճը բաժակի մեջ;

2)     Ավելացնել շաքարավազը և կաթը;

3)     Խառնել ողջ զանգվածը մոտ 3-5 րոպե;

4)     Ավելացնել պաղպաղակը;

5)     Ավելացնել շոկոլադի քերուկները;

6)     Վայելել։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
·       Café Glace-ն շատ հայտնի է ողջ աշխարհում;

·       Café Glace-ն ավելի հաճախ համարվում է դեսերտ քան սրճային ըմպելիք;

·       Ընտրելով տարատեսակ պաղպաղակներ կամ ավելացնելով տարբեր համի սիրոպներ՝ կարելի է ստանալ միանգամայն տարբեր համի ըմպելիքներ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել։

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ