ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ցանկալի և սպառիչ պատասխաններ
ՍՈՒՐՃԻ ՔԱՆԻ՞ ՏԵՍԱԿ ԿԱ
Գոյություն ունեն սուրճի մոտ հարյուր տեսակներ, սակայն արդյունաբերական ծավալներով աճեցվում են դրանցից միայն երկուսը` Արաբիկան (Coffea Arabica) և Ռոբուստան (Coffea Canephora կամ Coffea Robusta): Արաբիկա և Ռոբուստա տեսակները միասին կազմում են սուրճի համաշխարհային շուկայի ավելի քան 90 %-ը:
ԱՐԱԲԻԿԱ ԹԵ՞ ՌՈԲՈՒՍՏԱ
Արաբիկան աշխարհում ամենաշատ վաճառվող սուրճի տեսակն է, որը կազմում է սուրճի համաշխարհային շուկայի մոտ 70 %-ը, իսկ Ռոբուստա տեսակը` մոտ 30 %-ը: Արաբիկան բարձր է գնահատվում իր համային հատկանիշների համար, իսկ Ռոբուստան` հավելյալ կոֆեինի պարունակության համար: Արաբիկան գրեթե կրկնակի թանկ է Ռոբուստայից, իսկ Ռոբուստան կրկնակի ավել կոֆեին է պարունակում, քան Արաբիկան:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍՈՒՐՃԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Սուրճի պատրաստման հիմնական եղանակներն են`
- Սառը թրմումը (Cold-Brew)
- Տաք թրմումը (French-Press)
- Ֆիլտրումը կամ Թրջումը (Drip Coffee, American Coffee, Pour-Over Coffee, Filtered Coffee, K-Cup Coffee, Single Serve Coffee)
- Շոգեխաշումը (Vacuum Coffee, Siphon Coffee, Moka Express Coffee, Geiser Coffee, Percolated Coffee)
- Ճնշումով Էքստրակցիան (Espresso, Aeropress, Vacuum Coffee, Siphon Coffee, Moka Express Coffee, Geiser Coffee, Percolated Coffee)
- Եփումը (Eastern Coffee, Armenian Coffee, Black Coffee, Instant Coffee)
- Լուծումը (Instant Coffee, Single Serve Coffee)
ՍՈՒՐՃ ԹԵ՞ ՍՐՃԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
Սուրճը, որպես այդպիսին, այն ըմպելիքն է, որը պատրաստվում է սուրճի պատրաստման հիմնական եղանակներից մեկով, ինչպես օրինակ Էսպրեսսոն կամ Ֆիլտրված Սուրճը: Սրճային Ըմպելիքները պատրաստվում են պատրաստի սուրճի հիմքի վրա՝ ավելացնելով այլ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, սերուցքը, շոկոլադը և քաղցրացուցիչները։ Սրճային Ըմպելիքների օրինակներ են Լատտեն, Ամերիկանոն, Աֆֆոգատոն, Ֆրապպեն և այլն:
ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՈՒՐՃԻ ՈՐԱԿԸ
Պատրաստվող Սուրճի Համային և Բույրային Հատկանիշները կախված են սուրճի տեսակից, աճեցման վայրից, աճեցման և պահպանման պայմաններից, վերամշակման մեթոդից, սուրճի բովվածության աստիճանից, աղացվածության չափից, պատրաստման եղանակից, պատրաստման տևողությունից և, իհարկե, ջրից:
Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՍՈՒՐՃԻ ԲՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹՆԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Ոչ մի կապ: Գոյություն ունի թյուր կարծիք այն մասին, թե որքան Սուրճը շատ է Բովված, այնքան այն ավելի «ուժեղ» է: Իրականում դա այդպես չէ, քանի որ կոֆեինը ջերմային (թերմալ) մշակման նկատմամբ չափազանց կայուն է: Այլ կերպ ասած` շատ բովելուց սուրճը չի «ուժեղանում»: Պարզապես սուրճը ստանում է ավելի դառը համ, ինչն էլ ըմպողին ավելի թնդության զգացողություն է հաղորդում:
Ի՞ՆՉ Է COFFEEPLUS -Ը
CoffeePlus-ը սուրճի ուղեցույց է և Օնլայն Խանութ միաժամանակ: Այստեղ կարելի է կարդալ մի շարք հետաքրքիր և օգտակար տեղեկություններ սուրճի վերաբերյալ, ինչպես նաև գտնել ամեն ճաշակին համապատասխան սուրճ:
ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ COFFEEPLUS -ԻՑ
CoffeePlus-ից օգտվելը բավական հեշտ է, ինչպես` 1-2-3: Ընտրեք Ձեր նախընտրած Սուրճի կամ Սրճային Ըմպելիքի պատրաստման եղանակը, գնեք համապատասխան Սուրճը, պատրաստեք այն և վայելեք:
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՊԱՀՈՎ COFFEEPLUS.AM ԿԱՅՔԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
CoffeePlus.am Կայքում օգտագործվում է “SSL” կիբառանվտանգության պրոտոկոլը, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել Գնորդների տվյալների անվտանգության բարձր մակարդակ։ Իսկ կայքում կիրառվող վճարման համակարգերը համարվում են “Ստանդարտ” ներկայիս առցանց առևտրի ոլորտում։
ՊԵՏՔ Է՞ ԱՐԴՅՈՔ ԱՊՐԱՆՔԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԱՌԱՆՁԻՆ
Այո։ Կայքում վաճառվող Ապրանքի գնի մեջ չի ներառվում Ապրանքի առաքման արժեքը, որը որպես հավելավճար գումարվում է Ապրանքի գնին: Ապրանքի ձեռք բերման համար Գնորդը պետք է վճարի Ապրանքի և Ապրանքի առաքման համար միասին:
ԻՆՉՊԵ՞Ս ՎՃԱՐԵԼ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Էլեկտրոնային առևտրի համար Կայքը Գնորդներին ապահովում է վճարման “ARCA”, “IDRAM” և “TELCELL” համակարգերով:
“ARCA”, “IDRAM” ԹԵ՞ “TELCELL”
“ARCA” համակարգով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել օգտագործելով իր բանկային դեբետային կամ կրեդիտային քարտը անմիջապես Կայքի Կիբեռտիրույթում:
– “IDRAM” և “TELCELL” համակարգերով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել՝ օգտագործելով իր համապատասխան էլեկտրոնային դրամապանակը` փոխադրվելով համապատասխան համակարգի Կիբեռտիրույթ։
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԱՌԱՔՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ
Ապրանքի առաքման արժեքը հաշվարկվում է հատուկ ալգորիթմի միջոցով՝ ելնելով Ապրանքի քաշից, քանակից և առաքման հեռավորությունից։
Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ
Կայքը վաճառված Ապրանքների առաքման համար Գնորդներին առաջարկում է 2 (երկու) հնարավոր տարբերակ՝ Ստանդարտ Առաքում (առաքման վճարովի տարբերակ) և Որակավորված Առաքում (առաքման անվճար տարբերակ)։ Առաքման տարբերակի ընտրությունն իրականացվում է ինքնաբերաբար՝ կախված զամբյուղում առկա ապրանքների գումարային արժեքից։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՔՎՈՒՄ ԿԱՅՔԻՑ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ
ՀՀ Մարզեր առաքումն իրականացվում է «ՀայՓոստ» ՓԲ Ընկերության միջոցով մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի Փոստային Բաժանմունք։
Երևան Քաղաքում առաքումն իրականացվում է «YandexGo» Հավելվածի միջոցով մինչև 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի կողմից նշված հասցե։
ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՐԴՅՈՔ ԱՌԱՔԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐ
Այո։ Կայքը վաճառված Ապրանքների Առաքումն իրականցնում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ողջ տարածքում։
ՊԵՏՔ Է՞ ԱՐԴՅՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱՊՐԱՆՔԸ ՍՏԱՆԱԼԻՍ
Ապրանքների ստացման ժամանակ Գնորդը պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ և ստորագրի «ՀայՓոստ» Ընկերության Ներկայացուցչի կամ «YandexGo» Հավելվածի Առաքիչի կողմից ներկայացված Ապրանքի ստացականի ներքո: Այդպիսով Գնորդը հաստատում է, որ իր կողմից գնված Ապրանքները հանձնված են իրեն:
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՐԴՅՈՔ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ
Համաձայն ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի”` Գնորդները կարող են Կայքին ետ վերադարձնել Կայքից գնված ոչ պարենային Ապրանքները, մասնավորապես` Սրճեփները, Գավաթները և Սուրճի Թղթե Ֆիլտրերը: Համաձայն ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի”` Գնորդները չեն կարող Կայքին ետ վերադարձնել Կայքից գնված պարենային Ապրանքները, մասնավորապես` Սուրճը։ Կայքում “ԶԵՂՉ”-ով իրականացվող բոլոր վաճառքները վերջնական են և վաճառված Ապրանքները Ետ Վերադարձի ենթակա չեն։