Տեղեկություններ

ՍՈՒՐՃԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ամենատարածված լեգենդի՝ սուրճը հայտնագործվել է Խալդի անունով մի հովիվի կողմից 9-րդ դարում Եթովպիայում։ Ըստ այս առասպելի՝ հովիվը բացահայտում է, որ իր այծերը, ուտելով անհայտ ծառի պտուղներից, զարմանալի առույգություն են դրսևորում և գիշերը չեն քնում։ Նա այս մասին պատմում է մոտակա Վանքի վանականին, որն էլ սկսում է հետաքրքրվել զարմանալի այդ պտուղով։ Վանականը սուրճի ծառի պտուղներից ապուր է պատրաստում և չափազանց գոհանում է ստացված արդյունքից։ Այս ապուրը նրան օգնում է, որպեսզի նա առույգ մնա երեկոյան Աղոթքի ժամերին։ ԵՎ ահա այսպես սուրճը սկսում է մեծ տարածում գտնել վանականների միջավայրում ընդհուպ մինչև 15-րդ դարը՝ դառնալով վանական կենցաղի պարտադիր բաղադրիչ։ 15-րդ դարի սկզբում Սուֆիական վանականների շնորհիվ սուրճը ներթափանցում է Եմեն, ապա նաև Մերձավոր Արևելքի երկրներ։ 16-րդ դարում սուրճն արդեն մեծ տարածում ուներ Պարսկաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական և Աֆրիկական մի շարք Երկրներում։ Ավելի ուշ սուրճը տարածվում է դեպի ԵՎրոպական Երկրներ և հասնում մինչև Նոր Աշխարհ՝ Ամերիկա։

Առաջին անգամ Եմենի արաբները ապուրի մեջ եփելու փոխարեն սուրճից թուրմ պատրաստեցին այն ըմպելու նպատակով։ Նրանք բացահայտեցին, որ խանձված և փշրված սուրճի հատիկները ավելի անուշաբույր են և տաք ջրով եփելիս չափազանց համեղ մի լուծույթ է ստացվում, որը կարելի է ըմպել։

Սուրճի ախորժակը փակելու հատկանիշի համար արաբները այն նմանեցնում էին գինու մի հատուկ տեսակի, որի անունը «Քահա» էր։ Իսկ քանի, որ սուրճն ուներ ըմպողին ուժ հաղորդելու հատկանիշ այն կոչում էին նաև «Քուվվա» անունով։ Արդյունքում այս երկու բառերի միացությունից առաջ եկավ «Քահվահ» անվանումը, որը թուրքերենում ձևափոխվեց և դարձավ «Կահվե»։ ԵՎրոպայում թուրքական արշավանքների արդյունքում, տարածվելով, սուրճը հոլանդերենում դարձավ «Կոֆֆի» և 1582 թվականին ներմուծվեց անգլիական բառապաշար, դառցավ «Քոֆֆի» (Coffee) և տարածվեց ողջ աշխարհով: Ներկայումս սուրճն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Քոֆֆի» (Coffee) և ունի գրեթե միշտ նույն հնչողությունը։

Այսօր սուրճն ամբողջ աշխարհում ջրից հետո երկրորդ ամենաշատ սպառվող ըմպելիքն է։ Ամեն օր աշխարհում սպառվում է ավելի քան 2 միլիարդ գավաթ սուրճ։ ՈՒ թեև այսօր դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց առնվազն մեկ գավաթ սուրճի՝ սուրճը միշտ չէ, որ միանշանակ է ընկալվել և ընդունվել հասարակության կողմից։ Մի ժամանակ սուրճը նույնիսկ համարվել է «Չարիք», քանի որ այն խանգարել է քնելուն և արգելվել է Եվրոպայում։ Ապա սուրճը համարվել «Մուսայի աղբյուր», քանի որ օգնել է արվեստագետներին երկար ժամանակ արթուն և առույգ մնալ և ստեղծագործել։ Մի ժամանակ սուրճը հասանելի է եղել միայն ազնվականներին իր թանկության պատճառով և այն մատուցել են միայն յուրահատուկ հյուրերին հատուկ կարևորություն ունեցող առիթների ժամանակ։

Այսօր աշխարհում կան սուրճ պատրաստելու 12 հիմնական մեթոդներ, որոնց հիման վրա պատրաստվում են ավելի քան 100 տարբեր սրճային ըմպելիքներ՝ բոլոր ճաշակներին համապատասխան։

 

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ