Տեղեկություններ

ՍՈՒՐՃԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Սուրճի Երկրորդ Ալիքի (Specialty Coffee) և հատկապես Երրորդ Ալիքի (Craft Coffee) տարածմանը զուգընթաց առաջացել է նաև սուրճի հավաստագրման պրակտիկան՝ նպատակ ունենալով բարելավել սուրճի ոլորտի էկոհամակարգի վիճակը։ Սուրճի բնագավառում ներգրավված կողմերը հիմնականում 4-ն են՝ Ֆերմերները, Արտադրողները, Սպառողները և Մայր Բնությունը իր Ֆլորայով և Ֆաունայով։ Հավաստագրման իմաստը կայանում է բոլոր մասնակից կողմերին որակի, անվտանգության և համարժեքության երաշխիքներով ապահովելու մեջ, ինչից վերջին հաշվով շահում է ողջ ոլորտը։ Օրինակ՝ սուրճի արտադրությամբ զբաղվող Սթարբաքս (Starbucks) և Նեսթլե (Nestle) Ընկերությունները, հոգ տանելով սուրճի արտադրական պրոցեսի ողջ շղթայի որակի մասին, պարտադրում են տեղի կառավարական մարմիններին և ֆերմերներին, որպեսզի նրանք ապահովեն աշխատակիցների նվազագույն աշխատավարձի դրույքաչափը՝ տվյալ սուրճ աճեցնող երկրների ստանդարտներին համապատասխան։ Պատճառն այն է, որ ավանդաբար սուրճի պլանտացիաներում օգտագործվել և օգտագործվում են ինչպես տեղի ծայրահեղ աղքատների, այնպես էլ՝ անչափահաս երեխաների ձեռքի աշխատանքը։ Արդյունքում նրանք վճարվում են շատ չնչին՝ ապահովելով համեմատաբար էժան սուրճ։ Մեծ Ընկերությունների երկարատև և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին պատկերը դանդաղորեն փոխվում է դեպի լավը։ Սուրճը գնալով դառնում է մի փոքր ավելի թանկ, սակայն սպառողները գիտակցաբար աջակցում են այս նախաձեռնությանը։ Սա սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության փայլուն օրինակ է։

Պայմանականորեն Սուրճի Հավաստագրերը կարելի է բաժանել 3 (երեք) խմբի՝ Որակի Հավաստագրեր, Էկոլոգիական Հավաստագրեր և Սոցիալական Հավաստագրեր։ Եվ այսպես՝ ներկայումս ակտիվորեն շրջանառվում են հետևյալ 6 (վեց) Սերտիֆիկատները․

Fair Trade Certified (Սոցիալական Հավաստագիր)՝ Հեղինակավոր այս Հավաստագիրը լայն կիրառություն ունի ողջ աշխարհում՝ Եվրոպայից մինչև Ասիա, Աֆրիկայից միչև Ամերիկա։ Այն ստանալը շատ դժվար է, քանի որ հավաստագիրը տրամադրող Կազմակերպությունը պետք է վստահանա, որ տվյալ երկրի Սրճային Ասոցիացիան փոքրիկ ֆերմերային տնտեսություններից սուրճը գնում են համարժեք գնով, որոնք էլ իրենց հերթին իրենց աշխատակիցներին վճարում են կատարված աշխատանքին համարժեք վարձ։ Այս հավաստագիրը վստահեցնում է նաև, որ սուրճի աճեցման և մշակման փուլերում մարդկային հարկադիր աշխատանք տեղի չի ունենում։

Bird Friendly (Smithsonian Migratory Bird Center) (Էկոլոգիական Հավաստագիր)՝ Հայտնի է, որ սուրճը աճում է խիստ սահմանափակ վայրերում՝ հիմնականում բարձրադիր տրոպիկական սարերում։ Ուստի սուրճի պլանտացիաների համար տեղ ապահովելու համար հաճախ ոչնչացվում են անտառային մեծ զանգվածներ՝ իրենց հետ ոչնչացնելով մի ամբողջ բիոբազմազանություն։ Այս իրավիճակից հատկապես տուժվում են միգրացիոն երգեցիկ թռչունները։ Ուստի 1990-ական թվականներից սկսած այս Հավաստագիրը կոչված է խնայելու յուրօրինակ անտառները՝ ապահովելով միգրացիոն թռչունների բնականոն կենսագործունեությունը։ Սուրճի համար ֆերմերներին վճարում են ավելի թանկ գին՝ պայմանով, որ նրանք չտարածեն իրենց պլանտացիաները անտառների հաշվին։ Սերտիֆիկացումը տեղի է ունենում 3 տարին մեկ անգամ։

Rain forest Alliance (Էկոլոգիական Հավաստագիր)՝ Ինչպես նախորդ Հավաստագիրը՝ սա ևս ուղղված է էկոհամակարգի պահմանմանը։ Քանի որ սուրճն աճում է բացառապես տրոպիկական անտառներում և շատ հաճախ դրանց հաշվին, իսկ այդ անտառները համաշխարհային կլիմայում կրիտիկական կարևորություն ունեն, ապա Հավաստագրի նպատակն է այս անտառների և դրանցում եղած կենսաբազմազանության պահպանությունը։

USDA Organic (Որակի Հավաստագիր)՝ ԱՄՆ-ի Գյուղատնտեսության Նախարարության կողմից ֆերմերային տնտեսություններին և արտադրողներին տրամադրվող այս հեղինակավոր Սերտիֆիկատը ունի մի շարք չափորոշիչներ՝ սկսած սուրճի աճեցման վայրից և պայմաններից մինչև մշակման և բովվման փուլերը ներառյալ։ Հավաստագրման ծրագրի նպատակն է երաշխավորել սննդամթերքի, տվյալ դեպքում՝ սուրճի, օրգանական ծագումը, ինչը հատկապես ենթադրում է, որ սուրճը գենետիկ մուտացիայի չի ենթարկվել և աճեցման ընթացքում թունավոր պեստիցիդներ չեն օգտագործվել։ Հավաստագիրը ստանալը բավականին բարդ է և թանկարժեք (տարեկան մոտ 2000 ԱՄՆ Դոլլար)։

Kosher / Halal (Որակի Հավաստագրեր)՝ Kosher-ը և Halal-ը երկու իրարից տարբեր, բայց իմաստով նման Հավաստագրեր են։ Առաջինը համապատասխանում է Հրեական սննդակարգին՝ ըստ Տորայի պահանջների, իսկ երկրորդը՝ Մուսուլմանական սննդակարգին՝ ըստ Ղուրանի պահանջների։ Երկուսն ել հանդիսանում են հեղինակավոր Հավաստագրեր։

Գիտակցությունը այն մասին, որ սուրճի հուսալի աղբյուրներից օգտվելով նպաստում ենք սրճային ողջ էկոհամակարգի կայացմանը՝ հիանալի ինքնազգացողություն է հաղորդում։

 

 

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ