Արաբիկա տեսակի սուրճը գերազանցապես աճում է Արևմտյան Կիսագնդում՝ ծովի մակարդակից 1000-1800 մետր բարձրության վրա, իսկ Ռոբուստա տեսակի սուրճն աճում է առավելապես Արևելյան Կիսագնդում՝ ծովի մակարդակից 800-1200 մետր բարձրության վրա։ Աշխարհում ամենաշատ Արաբիկան աճեցվում է Բրազիլիայում, իսկ ամենաշատ Ռոբուստան աճեցվում է Վիետնամում։
Աշխարհում ամենաշատ տարածում գտած Արաբիկա սուրճը աճում է առավելապես տրոպիկական կլիմա ունեցող երկրների բարձրադիր վայրերում, այսպես կոչված, “Սուրճի Գոտում” (Bean Belt, Coffee Belt, Coffee Zone): Սուրճի Գոտին ընդգրկում է հասարակածի գծից 30 աստիճան դեպի հյուսիս և 30 աստիճան դեպի հարավ ընկած տիրույթը։ Թեև շատ այլ երկրներ նույնպես սուրճ աճեցնում են, սակայն աշխարհում սուրճի արտադրության ցանկը գլխավորում են հետևյալ երկները՝
| № | ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂ ԵՐԿԻՐԸ | ||
| Հյուսիսային Ամերիկա | |||
| 1 | Կալիֆորնիա (ԱՄՆ) | 3 | Մեքսիկա |
| 2 | Հավայան Կղզիներ (ԱՄՆ) | 4 | Ջորջիա (ԱՄՆ) |
| Կենտրոնական Ամերիկա | |||
| 5 | Գվատեմալա | 11 | Հոնդուրաս |
| 6 | Դոմինիկյան Հանրապետություն | 12 | Յամայկա |
| 7 | Էլ Սալվադոր | 13 | Նիկարագուա |
| 8 | Կոստա Ռիկա | 14 | Պանամա |
| 9 | Կուբա | 15 | Պուերտո Ռիկո (ԱՄՆ) |
| 10 | Հայիթի | ||
| Հարավային Ամերիկա | |||
| 16 | Բոլիվիա | 19 | Կոլումբիա |
| 17 | Բրազիլիա | 20 | Պերու |
| 18 | Էկվադոր | 21 | Վենեսուելա |
| Աֆրիկա | |||
| 22 | Անգոլա | 30 | Մադագասկար |
| 23 | Բուրունդի | 31 | Ռուանդա |
| 24 | Եթովպիա | 32 | Սուդան |
| 25 | Զիմբաբվե | 33 | Տանզանիա |
| 26 | Կամերուն | 34 | ՈՒգանդա |
| 27 | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 35 | Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն |
| 28 | Կոտ Դիվուար | 36 | Քենիա |
| 29 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
| Ասիա և Օկեանիա | |||
| 37 | Հնդկաստան | 41 | Սուլավեսի (Ինդոնեզիա) |
| 38 | Մոկա (Եմեն) | 42 | Սումատրա (Ինդոնեզիա) |
| 39 | Պապուա Նոր Գվինեա | 43 | Վիետնամ |
| 40 | Ջավա (Ինդոնեզիա) | 44 | Ֆիլիպիններ |
ԱՄՆ-ի Հավայան Կղզիների ծագումով հրաբխային հողը հարուստ է միներալներով, այդ իսկ պատճառով այստեղ աճող սուրճը աշխարհի ամենահրաշալի սուրճն է: Կոնա կոչվող տարածաշրջանի սուրճը անասելի թանկ է և բարձր հարգ է վայելում: Հավայիի Պունա, Կաու, Համակուա, Մաուի, Մոլոկաի շրջաններում աճած սուրճերը տարբերվում են իրարից թթվայնությամբ և այլ համային հատկություններով:
Նախկինում Մեքսիկական սուրճը համարվել է ոչ որակյալ: Սակայն այժմ պատկերն այլ է: Մեքսիկայում սուրճ է աճեցվում 12 տարբեր նահանգներում: Այստեղ հողը գլխավորապես թթվային է, որով էլ պայմանավորված է սուրճի բնույթը: Այստեղ սուրճի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ ֆերմաները փոքր են: Դրանք հիմնականում կոոպերատիվներ են, որոնք մասնագիտացած են օրգանական սուրճի արտադրության մեջ: Մեծածավալ արտադրություն ապահովող Չիապաս տարածաշրջանը բարձրադիր լեռնային տարածքը կիսում է Գվատեմալայի լավագույն 3 սուրճարտադրող տարածաշրջանների հետ, որի արտադրած սուրճը կազմում է Մեքսիկայի ողջ սուրճի արտադրության 1/3 մասը: Մեքսիկական սուրճից շատ հետաքրքիր սրճային խառնուրդներ են ստացվում:
Կենտրոնական Ամերիկայում` Կոստա Ռիկայում սուրճը աճում է ծովի մակարդակից 1000-1800 մ բարձրության վրա:
Բրազիլիայում սուրճը հայտնվել է Ֆրանցիսկո դե Մեյո Պալհետայի շնորհիվ 1727 թվականին՝ ներթափանցելով Կայեննից (Ֆրանսիական Գվինեա)։ Այժմ Բրազիլիան աշխարհում ամենաշատ սուրճ արտադրող երկիրն է և ապահովում է համաշխարհային սուրճի արտադրանքի մոտ 25 տոկոսը։ Բրազիլիայում աճում են Արաբիկա սուրճի այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, Տիպիկան, Բուրբոնը, Կատուռան և Մունդո Նովոն։ Բրազլիայում աճեցվող սուրճի մոտ 80 տոկոսը Արաբիկա տեսակի է, իսկ մոտ 20 տոկոսը՝ Ռոբուստա։
Կոլումբիայի բարձրադիր գոտիներում աճեցված սուրճը ողջ աշխարհում հայտնի է իր բարձր թթվայնությամբ և համային լայն գամմայով, ինչի հետևանքով էլ մեծ գնահատականի է արժանանում սուրճի սիրահարների շրջանում։

«ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ