ՄՈԿԱ ԷՔՍՊՐԵՍՍ / ԳԵՅԶԵՐԱՅԻՆ ՍՈՒՐՃ
Սրճային հրաբուխ
Այս սրճեփը նախատեսված է գազօջախի վրա սուրճ պատրաստելու համար, թեև կա նաև սրճեփի էլեկտրական տարբերակը:
Սրճեփը բաղկացած է 3 հիմնական մասերից` ջրի համար նախատեսված ներքևի տարայից, սուրճի ձագարաձև դարակից և պատրաստի սուրճի համար նախատեսված վերևի տարայից:
Ներքևի տարայում եռացող ջուրը ճնշման ազդեցությամբ բարձրանում է վերև ձագարի խողովակի միջով: Անցնելով ցանցանման դարակի միջով` եռման ջուրը թրմում է դրանում առկա սուրճը և շարունակում է բարձրանալ խողովակով: Ապա խողովակի վերևի հատվածում եղած անցքերի միջով արդեն պատրաստի սուրճի թուրմը թափվում և հավաքվում է սրճեփի վերին հատվածում: Խողովակից սուրճի դուրս գալու պրոցեսը հիշեցնում է ժայթքող գեյզեր, ինչի շնորհիվ էլ այս մեթոդով պատրաստվող սուրճը հաճախ անվանում են Գեյզերային Սուրճ, իսկ սրճեփը` Գեյզերային Սրճեփ:
Գեյզերային եղանակով սուրճ պատրաստելու սկզբունքը հորինվել է 1833 թվականին Սեմյուել Պարկեր անունով մի անգլիացու կողմից: Հարյուր տարի անց 1933 թվականին իտալացի արդյունաբերող Ալֆոնսո Բիալետտին պատենտավորեց այս սրճեփը “Մոկա Էքսպրեսս” անունով: Նրա սրճեփը պատրաստված էր ալյումինից և ուներ բազմանկյուն հիշեցնող արտաքին: Այն արտադրվում է իր նախնական տեսքով մինչ օրս:
Բոլորովին նոր Մոկա Էքսպրեսս սրճեփով սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է մոտ 3 անգամ պատրաստել սուրճ և թափել մինչև սրճեփի ալյումինե պատերը “ներծծեն” անհրաժեշտ քանակությամբ սուրճ: Այլապես ալյումինից սուրճին կփոխանցվի անցանկալի և տհաճ համ:
Մոկա Էքսպրեսս սրճեփը մեծ տարածում է գտել Եվրոպայում և Լատինական Ամերիկայի երկրներում:
1. Սրճեփի ներքևի անոթի մեջ ջուր լցնել մինչև սուլիչի մակարդակը
2. Տեղադրել մետաղական ֆիլտրը
3. Աղացած սուրճը լցնել ֆիլտրի մեջ և գդալով հարթեցնել այն (չսեղմել, որպեսզի ջուրը կարողանա անցնել դրա միջով)
4. Դնել վերջին`վերևի անոթը և ձգել
5. Սրճեփը դնել գազօջախին և եփել միջին կրակով
6. Երբ սրճեփը սկսի աղմկել, նշանակում է սուրճը պատրաստ է
7. Անջատել գազօջախը և սպասել մոտ 30 վայրկյան մինչև սուրճը “հանգստանա”
8. Լցնել սուրճը գավաթների մեջ և մատուցել
Սուրճի տեսակը | 100% Արաբիկա |
Բովվածության աստիճանը | Միջին (Վիեննական) Ուժեղ (Ֆրանսիական) Այրված (Իտալական) |
Աղացվածության չափը | Միջին (Ֆիլտրվող Սուրճ) Մանր (Էսպրեսսո) |
Ջրի ջերմաստիճանը | Գրեթե եռման`+92÷96°C |
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը | 7 գ սուրճ / 100մլ ջուր (2 թեյի գդալ սուրճ յուրաքանչյուր բաժակի համար) |
Պատրաստման տևողությունը | 4 րոպե |
Չափաբաժինը | 120 մլ |
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում | 100-110 մգ |
Սննդային արժեքը | 1-2 Կալորիա |
Օրական չափաբաժինը | ոչ ավել քան 4 գավաթ |
Մատուցման եղանակը | – ինչպես որ կա – քաղցրավենիքներով, թխվածքով – մրգերով |
Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:
– Գինեսի Ռեկորդների Գրքում “Մոկա Էքսպրեսս Սրճեփը” գրանցված է իբրև աշխարհի ամենահայտնի սրճեփ:
– “Մոկա Էքսպրեսս Սրճեփը” պատրաստվում է բացառապես ալյումինից:
– Առաջին 3-5 անգամները “Մոկա Էքսպրեսս Սրճեփով” պատրաստվող սուրճը պետք է թափել սուրճի տհաճ համերից և վնասակար նյութերից զերծ մնալու համար:
– “Մոկա Սուրճը” (Moka Coffee) հաճախ շփոթում են “Մոկկա Սրճային Ըմպելիքի” (Café Mocha) հետ:
– “Մոկա” Սրճեփն իր անունը ստացել է Եմենի “Մոկա” քաղաքից, որը հայտնի էր իր բարձրորակ սուրճով: