ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ

Օգտվելով www.CoffeePlus.am Կայքից, Կայքի պարունակությունից, Կայքի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայություններից, Կայքից գնումներ և Կայքի հետ կապված ցանկացած տիպի այլ գործարքներ կատարելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքի “Կանոնադրության” (“Դրույթների և Պայմանների”, “Գաղտնիության Քաղաքականության”) բոլոր սահմանումների, կետերի, դրույթների և պայմանների վերաբերյալ։ Խնդրում ենք կարդալ Կայքի “Կանոնադրությունն” ամբողջությամբ և ուշադիր։ Եթե համաձայն չեք Կայքի “Կանոնադրության” որևէ սահմանման, կետի, դրույթի կամ պայմանի հետ, խորհուրդ ենք տալիս չօգտվել www.CoffeePlus.am Կայքից։

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 ՄԱՍ 1.1         ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

  • Սույն փաստաթղթում զետեղված շարադրանքն ամբողջությամբ հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Համաձայնագիր”:
  • Սույն Համաձայնագրում մեծատառերով վերնագրված և ընդգծված յուրաքանչյուր բաժին, որն ուղեկցվում է “ԳԼՈՒԽ” գրառումով, համարվում է և այսուհետ կկոչվի “Գլուխ” սույն Համաձայնագրում:
  • Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Գլխում առանձին վերնագրված յուրաքանչյուր բաժին, որն ուղեկցվում է “ՄԱՍ” գրառումով, համարվում է և այսուհետ կկոչվի “Մաս” սույն Համաձայնագրում:
  • Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Մասում առանձին կետանշված յուրաքանչյուր ենթաբաժին համարվում է և այսուհետ կկոչվի “Կետ” սույն համաձայնագրում:
  • CoffeePlus.am ինտերնետային կայքը հանդիսանում է և այսուհետև կկոչվի` “Կայք” սույն Համաձայագրում:
  • Կայքի հետ կապված ցանկացած առընչություն, այդ թվում և ոչ միայն` Կայքի այցելում, Կայքից գնումների կատարում, անձնական էջի ստեղծում և օգտագործում, հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Գործարք” սույն Համաձայնագրում:
  • Յուրաքանչյուր անհատ (ֆիզիկական անձ), կազմակերպություն (իրավաբանական անձ), կազմակերպության ներկայացուցիչ, մեկ այլ ինտերնետային կայք, հարթակ կամ հավելված, ով կամ որը որևէ Գործարք է կատարում Կայքի հետ, հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Օգտատեր” սույն Համաձայնագրում:
  • Կայքի կողմից Օգտատերերին տրամադրվող ցանկացած տիպի թանձրացական կամ ոչ թանձրացական ծառայություն, այդ թվում և ոչ միայն` ծրագրային ապահովում, կիբեռանվտանգության ապահովում, տեղեկատվությունների տրամադրում, հեռահաղորդակցության ապահովում, ապրանքների առաքում, համարվում են և այսուհետ կկոչվեն “Կայքի Կողմից Մատուցվող Ծառայություններ”, “Մատուցվող Ծառայություններ” կամ “Ծառայություններ” սույն Համաձայնագրում:
  • Կայքում ներկայացված, Կայքում և Կայքի կողմից էլեկտրոնային եղանակով վաճառվող թանձրացական բարիքները հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Ապրանքներ” սույն Համաձայնագրում:
  • Յուրաքանչյուր Օգտատեր, ով էլեկտրոնային առևտրի միջոցով որևէ գնում է կատարում Կայքից հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Գնորդ” սույն Համաձայնագրում:
  • Օգտատիրոջ կողմից Կայքին տրամադրված և/կամ Կայքի կողմից Օգտատիրոջից մեխանիկորեն (ինքնաբերաբար) ձեռք բերված ցանկացած բնույթի տեղեկատվություն Օգտատիրոջ վերաբերյալ հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Անձնական Տվյալներ” կամ “Տվյալներ” սույն Համաձայնագրում:
  • Կայքում տեղակայված և Կայքի կողմից տրամադրվող ցանկացած տիպի տեղեկատվություն, այդ թվում և ոչ միայն` տեքստային, գրաֆիկական, տեսաշարժական և ձայնային որևէ պարունակություն, համարվում են և այսուհետ կկոչվեն “Կոնտենտ”, “Պարունակություն” կամ “Տեղեկություններ” սույն Համաձայնագրում:
  • Կայքում զետեղված և Կայքի անբաժանելի մասը կազմող “Գաղտնիության Քաղաքականությունը” և “Դրույթներն ու Պայմանները” միասին հանդիսանում են և համարվում են “Կայքի Կանոնադրություն”:

 

ՄԱՍ 1.2         ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի” համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԵՎրամիության “General Data Protection Regulation (GDPR)” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԱՄՆ-ի Կալիֆորնիա Նահանգի “California Consumer Privacy Act (CCPA)” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԱՄՆ-ի Կալիֆորնիա Նահանգի “California Online Privacy Protection Act (CalOPPA)” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԱՄՆ-ի “Children’s Online Privacy Protection Act” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ՀՀ “Մտավոր Սեփականության և Հարակից Իրավունքների Մասին Օրենքի” համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԱՄՆ-ի “Copyright Law of the Unated States” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ԱՄՆ-ի “Digital Millenium Copyright Act (DMCA)” Օրենքի համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:

 

ՄԱՍ 1.3         ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

  • Սույն Համաձայնագիրը բաղկացած է յոթ (7) Գլուխներից, որոնք ներառում են քսանմեկ (21) Մաս, որոնք էլ ընդգրկում են հարյուր տասնյոթ (117) Կետ:
  • Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Համաձայնագրի ընթացիկ և գործող տարբերակը (Տարբերակ` 03, Խմբագրություն` 02, թարմացված առ` 11 Նոյեմբեր 2023) և նշված է “Version 03, Revision 02” գրառումով փաստաթղթի ստորին հատվածում:
  • Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր նոր կամ խմբագրված տարբերակ պետք է պարունակի վերջին փոփոխության ամիս/ամսաթիվը փաստաթղթի ստորին հատվածում:
  • Սույն Համաձայնագրի ընթացիկ տարբերակը իրենով չեղյալ է համարում Համաձայնագրի բոլոր նախորդ տարբերակները` ամփոփելով դրանց գործող դրույթները Համաձայնագրի գործող և ընթացիկ տարբերակի մեջ:
  • Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր նոր տարբերակ կամ խմբագրություն Կայքի կողմից պետք է ծանուցվի Օգտատերերին Կայքից օգտվելու ժամանակ Կայքի կողմից Օգտատերերի Անձնական Տվյալները հավաքագրելիս, մասնավորապես և ոչ միայն, Կայքից գնումներ կատարելիս և Կայքում Անձնական Էջ ստեղծելիս:
  • Կայքի Կանոնադրությունը (“Դրույթներն ու Պայմանները” և “Գաղտնիության Քաղաքականությունը”) պետք է մշտապես տեղակայված լինի և տեղակայված է Կայքի հիմնական “Մենյուում” առանձին և ակնհայտ երևացող կերպով:
  • Կայքի Կանոնադրությունը (“Դրույթներն ու Պայմանները” և “Գաղտնիության Քաղաքականությունը”) գործում են “Clickwrap” սկզբունքով:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՅՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 ՄԱՍ 2.1         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ

 

  • Կայքը պարտավորվում է իր Օգտատերերին տրամադրել Կայքի գործունեության գլխավոր առարկա հանդիսացող “Սուրճի” վերաբերյալ հնարավորինս հավաստի Տեղեկատվություն ինչպես CoffeePlus.am Կայքում, այնպես էլ` տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am):
  • Կայքի ստեղծողները արել են և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կայքի Կոնտենտում առկա և Կայքում ներկայացվող Ապրանքների մասին տրամադրված բոլոր Տեղեկությունները լինեն հնարավորինս հավաստի, սակայն նրանք չեն բացառում, որ Կայքում և նրան հարակից սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում ներկայացված Տեղեկությունները կարող են տարբերվել միմյանցից և իրականությունից` մեխանիկական վրիպակների և Տեղեկատվության սկզբնաղբյուրների անհավաստիության պատճառով, ինչի համար Կայքը, Կայքի ներկայացուցիչները, Կայքի ստեղծողները և Կայքի սեփականատերը պատասխանատվություն չեն կրում և հայցում են Օգտատերերի ներողամտությունը:

 

ՄԱՍ 2.2         ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

  • Կայքը պարտավորվում է պատասխանել Կայքի գործունեության հետ կապված և Կայքի գործունեության հիմնական առարկա հանդիսացող “Սուրճի” վերաբերյալ իր Օգտատերերի մոտ առաջացող հնարավոր հարցերին:
  • Կայքը պարտավորվում է պատասխանել իր Օգտատերերի հարցերին ամենաուշը 1 օրվա (24 ժամվա) ընթացքում, բացառությամբ ֆորս-մաժորային դեպքերի, ինչի համար Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի սեփականատերը պատասխանատվություն չեն կրում և հայցում են Օգտատերերի ներողամտությունը:
  • Կայքը իր Օգտատերերի առջև պատասխանատվություն է կրում սույն Համաձայնագրում և Կայքի Կանոնադրության անբաժանելի մասը կազմող “Գաղտնիության Քաղաքականությունում” Կայքի կողմից նշված բոլոր դրույթների պահպանման և կատարման համար:
  • Կայքը իրեն իրավունք է վերապահում Կայքի Կանոնադրության դրույթները և պայմանները չպահպանող կամ խախտած յուրաքանչյուր Օգտատիրոջ մերժել որևէ Ծառայության մատուցումը, այդ թվում և ոչ միայն՝ չթույլատրել Կայքում Անձնական Էջի ստեղծումը և մուտքը, չվաճառել Կայքի կողմից ներկայացված որևէ Ապրանք:

 

ՄԱՍ 2.3            ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքը պարտավորվում է գործադրել Կայքին հասանելի բոլոր ծրագրային հնարավորությունները Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի տեղեկատվական անվտանգությունը ապահովելու համար` համաձայն “Գաղտնիության Քաղաքականությունում” նշված բոլոր դրույթների (տես` “ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ”):
  • CoffeePlus.am Կայքը օգտագործում է “SSL” (Secure Sockets Layer) կիբեռանվտանգության պրոտոկոլը Կայքի և Օգտատերերի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար:
  • CoffeePlus.am Կայքում և տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) կարող են ներկայացված լինել այլ Կայքերի Պարունակությանը վերաբերող արտաքին հղումներ, որոնցով Օգտատերերը կարող են տեղափոխվել վերոհիշյալ Կայքերի կիբեռտիրույթ:
  • CoffeePlus.am Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի սեփականատերը այլ Կայքերի կիբեռտիրույթներում չեն կարող տեխնիկապես ապահովել և երաշխավորել Օգտատերերի կիբեռանվտանգությունը և այլ Կայքերի կիբեռտիրույթներում Օգտատերերի հնարավոր տեղեկատվական ռիսկերի համար պատասխանատվություն չեն կրում:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՅՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 ՄԱՍ 3.1         ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքում, ինչպես նաև տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) մշտական հիմունքով զետեղված և/կամ պարբերականորեն թարմացվող ու փոփոխվող ողջ տեքստային Կոնտենտը, Կայքի ծրագրային լուծումները, ինչպես նաև` Կայքի գեղարվեստական լուծումներն ու բրենդային բաղադրիչները, այդ թվում և ոչ միայն, Կայքի դոմենային անվանումը, Կայքի լոգոտիպը, կորպորատիվ ոճը, գրաֆիկական և գունային լուծումները հանդիսանում են բացառապես www.CoffeePlus.am Կայքի մտավոր սեփականությունը:
  • CoffeePlus.am Կայքում, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) զետեղված բոլոր գրաֆիկական պատկերները և լուսանկարները, որոնք չեն պատկանում www.CoffeePlus.am Կայքին, ձեռք են բերված և օգտագործվում են Հեղինակի կամ Հեղինակների թույլտվությամբ` Մտավոր Սեփականության վերաբերյալ համապատասխան Օրենքների սկզբունքներին և պայմաններին համապատասխան:
  • Կայքի գործունեության արդյունքում առաջացած բոլոր տեսակի թանձրացական և ոչ թանձրացական ակտիվները պատկանում են բացառապես CoffeePlus.am Կայքին և հանդիսանում են նրա սեփականությունը:
  • CoffeePlus.am Կայքի տարբերանշանը (լոգոտիպը) պրոֆիլից պատկերված սուրճի հատիկ է, որի վերևում անգլերեն տառերով գրված է “coffee” բառը, որում երկու հարակից “ff” տառերը ներկայացնում են սուրճի հատիկից վեր բարձրացող սուրճի գոլորշին: Լոգոտիպի վերևի աջ մասում պատկերված են թեյի երկու հակադիր տերևներ, որոնց միջև անգլերեն տառերով գրված է “PLUS” բառը: Լոգոտիպը երբեմն նաև կարող է վերցված լինել օվալաձև շրջանակի մեջ:
  • Կայքի Դոմենային Անվանումը (CoffeePlus.am) և Կայքի Լոգոտիպը գրանցված են ԱՄՆ-ի “Library of Congress” Պետական Կառույցում և հանդիսանում են Գրանցված Ապրանքային Նշաններ:
  • CoffeePlus.am Կայքին պատկանող ողջ Մտավոր Սեփականությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության “Մտավոր Սեփականության և Հարակից Իրավունքների Մասին Օրենքով”, ԱՄՆ-ի “Copyright Law of the Unated States” Օրենքով և ԱՄՆ-ի “Digital Millenium Copyright Act (DMCA)” Օրենքով:
  • Կայքը Օգտատերերին իրավունք է վերապահում անձնական նպատակներով անվճար և առանց արտոնյալ պայմանների կամ բացառիկ իրավունքների, ազատորեն և առանց Կայքի հանդեպ փոխադարձ պարտավորությունների օգտվել Կայքի Մտավոր Սեփականությունից` կարդալով, տարածելով, վերարտադրելով և դրանց վերաբերյալ հղումներ կատարելով:
  • Կայքում զետեղված և Կայքի սեփականությունը չհանդիսացող գրաֆիկական պատկերների և լուսանկարների առանց Հեղինակների կամ դրանց Օրինական Սեփականատերերի անմիջական թույլտվության օգտագործումը չի խրախուսվում և խստիվ արգելվում է Կայքի կողմից:
  • CoffeePlus.am Կայքից բացի որևէ Երրորդ Կողմի կողմից Կայքում զետեղված և Կայքի սեփականությունը չհանդիսացող գրաֆիկական պատկերների և լուսանկարների, առանց Հեղինակների կամ դրանց Օրինական Սեփականատերերի անմիջական թույլտվության, որևէ կերպ օգտագործման և դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքների համար Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի Սեփականատերը որևէ պատասխանատվություն չեն կրում:

 

ՄԱՍ 3.2            ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքը կարող է Կայքի նորություններին բաժանորդագրված Օգտատերերի հետ պահել միակողմանի կապ` ուղարկելով նրանց ծանուցումներ էլեկտրոնային փոստով, բջջային «SMS» հաղորդագրությունների տեսքով և/կամ սոցիալական ցանցերի հարթակներում համապատասխան հաղորդագրությունների և ավտոմատացված ծանուցումների եղանակով:
  • CoffeePlus.am Կայքը կարող է Օգտատերերի հետ հաղորդակցվել երկկողմանի կապով, օգտագործելով հնարավոր և հասանելի կապի միջոցներից որևէ մեկը կամ մի քանիսը` Հեռախոս, Էլեկտրոնային Փոստ, Viber, WhatsApp, Telegram, Messenger, Google Business:
  • CoffeePlus.am Կայքը կարող է Գնորդներին ուղարկել տպագիր նյութեր Կայքի գործունեության հետ կապված, այդ թվում և ոչ միայն՝ հատուկ առաջարկների վերաբերյալ:

 

ՄԱՍ 3.3         ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքը իրավունք ունի վերահսկելու Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի դրսևորած ակտիվությունը՝ Կայքի և Կայքի այլ Օգտատերերի անվտանգության նկատառումներից ելնելով:
  • CoffeePlus.am Կայքը իրավունք ունի ձայնագրել և վերլուծել Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի դրսևորած ակտիվության խրոնիկան՝ Կայքի կողմից Մատուցվող Ծառայությունների որակի և Օգտատերերի կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:
  • CoffeePlus.am Կայքը իրավունք ունի Օգտատիրոջ կասկածելի կամ վտանգավոր ակտիվության պարագայում սահմանափակել Օգտատիրոջ գործունեությունը Կայքի կիբեռտիրույթում:

 

ԳԼՈՒԽ 4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 ՄԱՍ 4.1         ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

 

  • Օգտատերը իրավունք ունի CoffeePlus.am Կայքում ստեղծել “Անձնական Էջ”` լրացնելով Կայքի համապատասխան բաժնում առկա էլեկտրոնային ձևաթերթը:
  • Օգտատերը կարող է մուտք գործել CoffeePlus.am Կայքում իր Անձնական Էջ անսահմանափակ քանակով և ժամկետով:
  • Օգտատերը կարող է CoffeePlus.am Կայքում ունեցած իր Անձնական Էջը օգտագործել Կայքի կիբեռտիրույթում տարատեսակ ակտիվությունների համար, այդ թվում և ոչ միայն, ընթերցանության, Կայքի հետ հաղորդակցության, նախընտրած Ապրանքների էլեկտրոնային կրկնօրինակի պահպանման և գնումներ կատարելու նպատակով:
  • Օգտատերը CoffeePlus.am Կայքում ունեցած իր Անձնական Էջ կարող է մուտք գործել ներբեռնելով “Օգտատիրոջ Անվանումը” (User Name) և “Գաղտնաբառը” (Password):

 

ՄԱՍ 4.2            ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Օգտատերը կարող է բաժանորդագրվել CoffeePlus.am Կայքի նորություններին և ստանալ ծանուցումներ վերջին նորությունների վերաբերյալ, հատուկ առաջարկներ, հրավերներ, Ապրանքի նմուշներ և այլն` դրանց առկայության պարագայում:
  • Օգտատերը կարող է բաժանորդագրվել տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերին (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) և տեղեկանալ Կայքի վերջին նորություններին:

 

ՄԱՍ 4.3         ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

  • Օգտատերերը անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել Կայքի կամ Կայքի ներկայացուցիչների հետ, ստորև նշված կապի միջոցներով`

Հեռախոս, Viber, WhatsApp, Telegram ` (+374 91 263333 կամ +374 91 COFFEE),

Էլեկտրոնային Փոստ ([email protected]),

Messenger (CoffeePlus.am),

Google Business (www.CoffeePlus.am):

  • Իրեն հետաքրքրող հարցերը, բողոքները և առաջարկությունները Օգտատերը կարող է հղել CoffeePlus.am Կայքին` Կայքի “Հետադարձ Կապ” բաժնում լրացնելով համապատասխան էլեկտրոնային ձևաթերթը:
  • Օգտատերը կարող իր անձնական էջում ինտերակտիվ կերպով մասնակցել Կայքի գործունեությանը` գնահատելով Կայքում զետեղված Ապրանքները մեկից մինչև հինգ (1-5) գնահատման համակարգով:
  • Օգտատերը տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) կարող է թողնել հաղորդագրություններ և մեկնաբանություններ Կայքի գործունեության, ներկայացված Կոնտենտի, ինչպես նաև Ապրանքների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 ՄԱՍ 5.1         ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ

 

  • CoffeePlus.am Կայքից օգտվելիս, մասնավորապես` Կայքում Անձնական Էջ ստեղծելիս Անձնական Տվյալների համար նախատեսված համապատասխան “դաշտերը” լրացնելիս, Օգտատերերը պարտավոր են Կայքին ներկայացնել միայն իրենց վերաբերող և հավաստի Տվյալներ:
  • CoffeePlus.am Կայքից օգտվելիս, մասնավորապես` Կայքից գնումներ կատարելիս բանկային քարտի տվյալների համար նախատեսված համապատասխան “դաշտերը” լրացնելիս, Օգտատերերը պարտավոր են Կայքին տրամադրել միայն իրենց վերաբերող և հավաստի Տվյալներ:

 

ՄԱՍ 5.2         ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԵՆԶ

 

  • CoffeePlus.am Կայքից, ինչպես նաև տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերից (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) օգտվելիս, մասնավորապես` Կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում շրջայց կատարելից, Կայքի կողմից ներկայացված Կոնտենտը տարածելիս, Կոնտենտի վերաբերյալ մեկնաբանություններ գրելիս, Կայքին էլեկտրոնային փոստ կամ հաղորդագրություն ուղարկելիս, Կայքի ներկայացուցչի հետ հեռախոսային կամ կապի որևէ այլ միջոցով հաղորդակցվելիս և նմանատիպ մնացած այլ ակտիվությունների ժամանակ Օգտատերը պարտավոր է պահպանել համապատասխան շփման էթիկա, պահպանել հարգալից վերաբերմունք Կայքի, Կայքին պատկանող “Գույքի”, Կայքը սպասարկող անձնակազմի նկատմամբ և զերծ մնալ ցանկացած անհարիր պահվածքից:
  • CoffeePlus.am Կայքի, ինչպես նաև տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) կիբեռտիրույթում գտնվելիս, մասնավորապես` Կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում հաղորդագրություններ թողնելիս Օգտատերերը պարտավոր են զերծ մնալ Կայքի, Կայքի ստեղծողների, Կայքը սպասարկող անձնակազմի, Կայքի ներկայացուցիչների, Կայքի սեփականատիրոջ, Կայքի իրականացրած գործունեության, տարատեսակ սոցիալական ցանցերում Կայքին պատկանող էջերի և այլ Օգտատերերի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումից և ատելության խոսքի տարածումից։
  • Ցանկացած բնույթի անհարիր վերաբերմունք Կայքի, Կայքի ստեղծողների, Կայքը սպասարկող անձնակազմի, Կայքի ներկայացուցիչների, Կայքի սեփականատիրոջ կամ տարատեսակ սոցիալական ցանցերում Կայքին պատկանող էջերի Պարունակության վերաբերյալ որակվում է որպես հաղորդակցության ցենզի խախտում և ենթակա է համապատասխան արձագանքի:
  • Կայքը իրեն իրավունք է վերապահում անպատշաճ ցենզով թողնված տեղեկատավական հետքերը վերացնելու, մեկնաբանությունները ջնջելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ՀՀ Ոտիկանություն կամ համապատասխան այլ Իրավական Մարմին դիմելու համար:

 

ՄԱՍ 5.3         ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

 

  • Օգտատերը պարտավոր է զերծ մնալ Կայքի կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի նկատմամբ հաքերային հարձակումների փորձերից:
  • Օգտատերը պարտավոր է զերծ մնալ Կայքում եղած այլ Օգտատերերի “Անձնական Էջ” մուտք գործելուց, մեկ այլ Օգտատիրոջ անվան տակ կամ նրան պատկանող բանկային քարտով գնումներ կատարելուց:
  • Օգտատերը պարտավոր է զերծ մնալ Կայքին պատկանող և Կայքում կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում զետեղված Կոնտենտի գրագողությունից, այդ թվում և ոչ միայն, առանց Կայքի Սեփականատիրոջ համաձայնության Կոնտենտի փոփոխությունից, փոփոխված տարբերակի տարածումից և իրեն վերագրելուց:
  • Օգտատերը չունի իրավունք կատարել անթույլատրելի որևէ ակտիվություն, որը կվնասի Կայքի բնականոն և նորմալ աշխատանքին կամ կխաթարի այն և կխանգարի այլ Օգտատերերին օգտվելու Կայքից կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերից:
  • Կայքը Օգտատերերին չի թույլատրում Կայքի Մտավոր Սեփականության որևէ կերպով օգտագործումը կոմերցիոն նպատակների համար, բացառությամբ դեպքերի, երբ առկա է Կայքի Սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:
  • Օգտատիրոջ կողմից ցանկացած բնույթի դիտավորյալ ակտիվություն Կայքի, Կայքի ստեղծողների, Կայքը սպասարկող անձնակազմի, Կայքի ներկայացուցիչների, Կայքի Սեփականատիրոջ, Կայքի ծավալած գործունեության կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի հանդեպ, որը որևէ կերպ կարող է խանգարել, վնասել կամ խաթարել կայքի գործունեությունը, որակվում է որպես ոտնձգություն և ենթակա է համապատասխան արձագանքի:
  • Հաղորդակցության ցենզի չպահպանման և/կամ ցանակացած ոտնձգության պարագայում Կայքը կարող է սահմանափակել կամ կասեցնել Կայքի կիբեռտիրույթում կասկածելի Օգտատիրոջ ակտիվության հնարավորությունը և դադարեցնել նրան որևէ տեսակի Ծառայությունների մատուցումը՝ առանց բացատրություններ կամ մեկնաբանություններ տրամադրելու:
  • Հաղորդակցության ցենզի չպահպանման և/կամ ցանակացած ոտնձգության պարագայում Կայքը կարող է դիմել ՀՀ Ոստիկանություն և/կամ այլ Իրավական Մարմին` տրամադրելով Կայքի կիբեռտիրույթում կասկածելի Օգտատիրոջ Անձնական Տվյալները և ակտիվության ողջ խրոնիկան:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՌՑԱՆՑ ԱՌԵՎՏՈՒՐ

 ՄԱՍ 6.1         ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  • CoffeePlus.am Կայքը կարող է Օգտատերերին վաճառել և Օգտատերերը կարող են Կայքից գնել տարատեսակ Ապրանքներ էլեկտրոնային եղանակով:
  • Կայքը իր Գնորդների հետ առևտուրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Արժույթով՝ ՀՀ Դրամով։
  • Կայքում վաճառվող Ապրանքի գնի մեջ չի ներառվում Ապրանքի առաքման արժեքը, որը որպես հավելավճար գումարվում է Ապրանքի գնին: Ապրանքի ձեռք բերման համար Գնորդը պետք է վճարի Ապրանքի և Ապրանքի առաքման համար միասին:
  • Ապրանքի առաքման արժեքը հաշվարկվում է հատուկ ալգորիթմի միջոցով՝ ելնելով Ապրանքի քաշից, քանակից և առաքման հեռավորությունից։
  • Էլեկտրոնային առևտրի համար Կայքը Գնորդներին ապահովում է վճարման “ARCA”, “IDRAM” և “TELCELL” համակարգերով:
  • “ARCA” համակարգով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել օգտագործելով իր բանկային դեբետային կամ կրեդիտային քարտը անմիջապես Կայքի Կիբեռտիրույթում:
  • “IDRAM” և “TELCELL” համակարգերով Ապրանքների համար Գնորդը կարող է վճարել՝ օգտագործելով իր համապատասխան էլեկտրոնային դրամապանակը` փոխադրվելով համապատասխան համակարգի Կիբեռտիրույթ։
  • Թե՛ “ARCA”, թե՛ “IDRAM” և թե՛ “TELCELL” համակարգերով վճարման դեպքում վճարումն իրականացվում է կանխիկ տարբերակով: Կայքը Գնորդներին կրեդիտ կամ ապառիկ չի տրամադրում։
  • Ապրանքների համար վճարման գործարքից հետո Գնորդը ստանում է էլեկտրոնային վճարման ծանուցում-անդորրագիր:

 

ՄԱՍ 6.2         ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  • Կայքը գնված Ապրանքների առաքումն իրականացնում է միայն “ARCA”, “IDRAM” կամ “TELCELL” համակարգերի կողմից Ապրանքի համար կատարված վճարման հաստատումից հետո:
  • Կայքի կողմից Ապրանքն առաքելիս Գնորդը ստանում է Առաքման ծանուցում էլեկտրոնային փոստի կամ բջջային «SMS» հաղորդագրության միջոցով։
  • Կայքը վաճառված Ապրանքների առաքման համար Գնորդներին առաջարկում է 2 (երկու) հնարավոր տարբերակ՝ Անվճար Առաքում (Առաքում Փոստային Գրասենյակ) և Արագ Առաքում (Առաքում Տուն)։ Գնորդները Ապրանքի համար վճարելիս պետք է ընտրեն առաքման համար առաջարկվող տարբերակներից որևէ մեկը։
  • Անվճար Առաքման դեպքում Կայքը վաճառված Ապրանքները Գնորդին է մատակարարում «ՀայՓոստ» ՓԲ Ընկերության միջոցով մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի Փոստային Բաժանմունք։
  • Արագ Առաքման դեպքում Կայքը վաճառված Ապրանքները Գնորդին է մատակարարում «YandexGo» Հավելվածի միջոցով մինչև 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում գնված Ապրանքները առաքվում են դեպի Գնորդի Տուն։
  • Կայքը վաճառված Ապրանքների Առաքումն իրականցնում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ողջ տարածքում։
  • Ապրանքների ստացման ժամանակ Գնորդը պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ և ստորագրի «ՀայՓոստ» Ընկերության Ներկայացուցչի կամ «YandexGo» Հավելվածի Առաքիչի կողմից ներկայացված Ապրանքի ստացման համար նախատեսված համապատասխան ստացականի ներքո: Այդպիսով Գնորդը հաստատում է, որ իր կողմից գնված Ապրանքները հանձնված են իրեն:

 

ՄԱՍ 6.3         ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Համաձայն ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի”` Գնորդները կարող են Կայքին ետ վերադարձնել գնված այն Ապրանքները, որոնք չեն հանդիսանում պարենային ապրանքներ, մասնավորապես` սրճեփները, գավաթները, խառնիչները և այլն:
  • Համաձայն ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի”` Գնորդները չեն կարող Կայքին ետ վերադարձնել գնված այն Ապրանքները, որոնք հանդիսանում պարենային ապրանքներ, մասնավորապես` սուրճը, թեյը, սերուցքները, քաղցրացուցիչները և այլն:
  • Գնորդը կարող է Կայքին ետ վերադարձնել գնված Ապրանքը, եթե Կայքի կողմից Գնորդին մատակարարված Ապրանքը չի համապատասխանում գնված Ապրանքին (սխալ մատակարարված Ապրանք), եթե Ապրանքի իրական Տվյալները խիստ տարբերվում են Կայքում ներկայացված Ապրանքի Տվյալներից, եթե Ապրանքը Գնորդին է մատակարարվել վնասված վիճակում, ինչը անդրադառնում է Ապրանքի տեխնիկական հատկանիշների վրա և դարձնում է Ապրանքի օգտագործումը անհարմարավետ, աննպատակահարմար կամ անցանկալի, և, եթե Գնորդը չի հավանում ձեռք բերված Ապրանքը:
  • Կայքի մեղավորությունով առաջացած Ապրանքի ետ վերադարձի անհրաժեշտության դեպքում Գնորդը պետք է Ապացուցի Կայքի մեղավորության փաստը, իր` Գնորդ լինելու փաստը և պետք է իր միջոցներով Ապրանքը հասցնի Կայքի ներկայացուցչին: Ապրանքի ետ վերադարձի համար Գնորդի տրանսպորտային ծախսերը Կայքի կողմից չեն փոխհատուցվում:
  • Կայքի մեղավորությունով առաջացած Ապրանքի ետ վերադարձի անհրաժեշտության դեպքում Գնորդը կարող է Կայքից պահանջել Ապրանքի և Գնորդի կողմից Կայքին Առաքման համար վճարված գումարը, փոխարինել Ապրանքը նույնատիպ նոր Ապրանքով կամ համարժեք մեկ այլ ապրանքով:
  • Կայքի մեղավորությունով առաջացած Ապրանքի ետ վերադարձի անհրաժեշտության դեպքում Կայքը պարտավոր է հետ ընդունել վերադարձված Ապրանքը:
  • Գնորդի կողմից Ապրանքի չհավանելու պարագայում Ապրանքի ետ վերադարձի ժամանակ Գնորդը իր միջոցներով Ապրանքը պետք է հասցնի Կայքի ներկայացուցչին և ապացուցի իր Գնորդ լինելը: Այս դեպքում ևս Գնորդի տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում Կայքի կողմից:
  • Գնորդի կողմից Ապրանքի չհավանելու դեպքում Ապրանքը ետ վերադարձնելիս Գնորդը պարտավոր է Ապրանքը Կայքի ներկայացուցչին ետ վերադարձնել գործարանային իսկական փաթեթավորմամբ առանց Ապրանքը օգտագործելու կամ վնասելու:
  • Գնորդի չհավանելու դեպքում Ապրանքի ետ վերադարձի պարագայում Կայքը ունի իրավունք հետ չընդունելու վերադարձված Ապրանքը:
  • Ապրանքի ետ վերադարձի համար Գնորդը ունի երեսուն (30) օր ժամանակ։

 

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՄԱՍ 7.1         ԿԱՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

  • CoffeePlus.am Կայքը, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերը (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am), Կայքի Ծրագրային Լուծումները, ինչպես նաև` Կայքի ողջ Մտավոր Սեփականությունը պատկանում են “SARGAS TRADING” Ընկերությանը (Հասցե` 313 East Broadway #181, Glendale, CA 91209, USA) բացառիկ իրավունքի սկզբունքով, հանդիսանում են նրա սեփականությունը և գտնվում են նրա միանձնյա տնօրինության ներքո:
  • Կայքի գործունեության արդյունքում առաջացած բոլոր տեսակի թանձրացական և ոչ թանձրացական ակտիվները պատկանում են բացառապես “SARGAS TRADING” Ընկերությանը և հանդիսանում են նրա սեփականությունը:
  • Կայքի սեփականատեր հանդիսացող “SARGAS TRADING” Ընկերությունը “ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ” ՍՊ Ընկերությանը (Իրավաբանական հասցե` ՀՀ, ք․ Երևան, Բաշինջաղյան 1-ին փողոց, 5 շենք, բն 18, 0078; Գործունեության հասցե` ՀՀ, ք․ Երևան, Թբիլիսյան Խճուղի 35/11, 0014) իրավունք է վերապահում շահույթ ստանալու նպատակով Կայքը շահագործելու և Կայքի միջոցով Էլեկտրոնային առևտուր իրականացնելու։
  • CoffeePlus.am Կայքը, նրա ողջ Կոնտենտը, Ծրագրային Լուծումները և Մտավոր Սեփականությունը, նախագծված և պատրաստված են “FORMAT CONSULTING” Ընկերության կողմից (www.Format-Consulting.com) www.CoffeePlus.am Կայքի համար “SARGAS TRADING” Ընկերության պատվերով:
  • “SARGAS TRADING” Ընկերությունը “FORMAT CONSULTING” Ընկերությանը իրավունք է վերապահում CoffeePlus.am Կայքի տեխնիկական սպասարկումը, ղեկավարումը և վերահսկողությունը իրականացնելու համար, մասնավորապես` ապահովելու Կայքի անխափան և բնականոն աշխատանքը, Կայքի անվտանգությունը, Ծրագրային Լուծումները, նոր Կոնտենտի նախագծումը և տեղադրումը, Կայքի պարբերաբար թարմացումը, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի կառավարումը, ինչպես նաև Օգտատերերի Անձնական Տվյալների անվտանգության ապահովումը:
  • Կայքի սեփականատեր հանդիսացող “SARGAS TRADING” Ընկերությունը Կայքի գործունեության հետ կապված կրում է սահմանափակ պատասխանատվություն` Կայքին վերաբերվող և Կայքի գործունեության շրջանակներում առաջացած ակտիվների չափով:
  • CoffeePlus.am Կայքը և Կայքի սեփականատեր հանդիսացող “SARGAS TRADING” Ընկերությունը պատասխանատվություն չեն կրում Կայքի գործունեությանն առընչվող ֆորս-մաժորային իրավիճակների պատճառով առաջացած հնարավոր հետևանքների համար:

 

ՄԱՍ 7.2         ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄ

 

  • Կայքի գործունեության հետ կապված բոլոր տեսակի խնդիրները, վիճահարույց հարցերը, վեճերն ու վիճաբանությունները կարող լուծարվել Կայքի, Կայքի ներկայացուցիչների կամ Կայքի Սեփականատիրոջ հետ անմիջականորեն` կապ հաստատելով Կայքի հետ հնարավոր և հասանելի միջոցներից որևէ մեկով:
  • Կայքի, Կայքի ներկայացուցիչների կամ Կայքի սեփականատիրոջ հետ անմիջականորեն Կայքի գործունեության հետ կապված ցանկացած տիպի խնդիրների, խնդրահարույց հարցերի, վեճերի ու վիճաբանությունների լուծման անհնարինության դեպքում դրանք ենթակա են լուծարման ՀՀ դատարանում, ԵՎրոպական դատարանում կամ ԱՄՆ-ի դատարանում` վերոհիշյալ համապատասխան Օրենքների ընթացակարգերին համապատասխան:

 

ՄԱՍ 7.3         ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

  • Սույն Համաձայնագիրը կարգավորում է CoffeePlus.am Կայքի և Օգտատերերի հարաբերությունները:
  • Սույն Համաձայնագիրը սահմանում է Կայքի և Օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև` առցանց առևտրին վերաբերող հարցերը:
  • Սույն Համաձայանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման “Դրույթներն ու Պայմանները”: Համաձայնագիրը “Գաղտնիության Քաղաքականության” հետ միասին (տես` “ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ”) կազմում են Կայքի Կանոնադրությունը:
  • Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, խմբագրվել, լրացվել ու թարմացվել:
  • Օգտվելով CoffeePlus.am Կայքից Օգտատերը տալիս է իր համաձայնությունը Կայքի Կանոնադրության (“Գաղտնիության Քաղաքականության”, “Դրույթների և Պայմանների”) բոլոր սահմանումների, կետերի, դրույթների և պայմանների վերաբերյալ:

 

Version 03 / Revision 02

թարմացված առ` 11 Նոյեմբեր 2023

www.CoffeePlus.am