ԴՐԻՓ / ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՈՒՐՃ
Օրվա հրաշալի սկիզբ
Անգլերեն “Drip” բառից թարգմանաբար “Կաթացող կամ Կաթիլային” Սուրճը, իսկ աշխարհում առավել հայտնի իբրև “Ամերիկյան Սուրճ”-ը ավտոմատ էլեկտրական սրճեփում պատրաստվող սուրճն է, որը նաև կոչում են “Ֆիլտրով Սուրճ”, “Ֆիլտրված Սուրճ” և “Ավտոմատ Սուրճ” անուններով:
Ներկայումս ողջ աշխարհում կան ամենատարբեր ֆունկցիաներով և աշխատանքի ռեժիմներով հագեցած բազմաթիվ կաթիլային սրճեփներ բոլոր ճաշակներին և գրպաններին համապատասխան:
Սրճեփի աշխատանքի սկզբունքը բավականաչափ պարզ է: Հատուկ դարակի մեջ տեղադրվում է պնակի կամ ձագարւ ձև ունեցող թղթե ֆիլտրը, որի մեջ լցվում է անհրաժեշտ քանակությամբ աղացված սուրճը: Ապա համապատասխան տարայի մեջ լցվում է անհրաժեշտ ծավալի ջուր: Սարքը միացվում է հոսանքին: Հատուկ տաքացուցիչի օգնությամբ ջուրը սկսում է եռալ` վերածվելով գոլորշու ու խողովակի միջով բարձրանում է վեր: Սրճեփի վերին հատվածում գոլորշին, փոքր-ինչ սառչելով, կրկին վեր է ածվում համարյա եռման ջրի և թափվում է ներքև` անցնելով սուրճի միջով ու թրմելով այն: Թրմված սուրճը կաթալով հավաքվում է սրճեփի տակի հատվածում եղած տարայի մեջ, իսկ սուրճի նստվածքը մնում է թղթե ֆիլտրի մեջ:
Այս սուրճը շատ մեծ կիրառություն ունի ամբողջ աշխարհում:
Կաթիլային մեթոդով սուրճի պատրաստման արմատները գնում են մինչև 19-րդ դար: Դեռևս այդ ժամանակ անգլիացի գիտնական Բենջամին Ռումֆորդը սուրճին և դրա պատրաստմանը նվիրված իր աշխատությունում ձևակերպել է սուրճի պատրաստման սկզբունքը: Այն է` տաք ջուրը պետք է դանդաղորեն անցնի ֆիլտրում լցված թարմ աղացված սուրճի միջով` թրմելով այն:
Առաջին կաթիլային սրճեփը հայտնագործվել է 1800 թվականին ֆրանսիացի արքեպիսկոպոս Ժան-Բատիստ դե Բելլուայի կողմից: Այս սարքում տաք ջուրը, կաթիլ-կաթիլ անցնելով սուրճի միջով, հավաքվում էր մեկ այլ տարայի մեջ:
Սակայն 1827 թվականին փարիզեցի ոսկերիչ Ժակ-Ավգուստին Գանդեն հորինեց մի սրճեփ, որի կառուցվածքը թույլ էր տալիս, որպեսզի տաք ջուրը վեր բարձրանար խողովակով և թափվեր սուրճի վրա: Այնուհետև Նիկոլյա Ֆելիքս Դյուրան անունով մեկ այլ ֆրանսիացի կատարելագործեց այն:
Էդվարդ Լոուսել դե Սանտաիսը կատարելագործեց իր նախորդների նախագծերը` ջուրը փոխարինելով գոլորշիով և ներկայացրեց այն Փարիզի ցուցահանդեսում 1855 թվականին:
Հետագայում էլ ավելի կատարելագործվելով ստեղծվեց առաջին էլեկտրական սրճեփը ԱՄՆ-ում 1908 թվականին “Յունիվերսալ” (Universal) Ընկերության կողմից: Սակայն այն ավտոմատ չէր և սարքի աշխատանքին պետք էր հսկել` այն ժամանակին անջատելու համար:
Եւ միայն 1952 թվականին ամերիկացի Ռասսել Հոբբսը դարձրեց սրճեփը ամբողջությամբ ավտոմատ` օգտագործելով երկմետաղական կոնտակտ, ինչը անջատում էր սարքը սուրճի պատրաստման ջերմաստիճանի տակ:
1. Տեղադրել թղթե ֆիլտրը համապատասխան դարակում
2. Լցնել անհրաժեշտ քանակի թարմ աղացված սուրճը ֆիլտրի մեջ
3. Փակել կափարիչը
4. Լցնել անհրաժեշտ ծավալի ջուր համապատասխան տարայի մեջ
5. Փակել կափարիչը և միացնել սրճեփը էլեկտրական հոսանքին (անհրաժեշտության դեպքում ընտրել համապատասխան ծրագիրը, եթե սրճեփն օժտված է հատուկ ծրագրերով)
6. Սրճեփի ձայնային կամ լուսային ազդանշանից հետո անջատել սրճեփը հոսանքից (կամ թողնել միացված, եթե սրճեփը օժտված է սուրճը տաք պահելու հատուկ ծրագրով)
7. Սպասել մոտ կես րոպե մինչև սուրճը “հանգստանա”
8. Լցնել սուրճը գավաթների մեջ և մատուցել
Սուրճի տեսակը | 100% Արաբիկա |
Բովվածության աստիճանը | Միջին (Վիեննական) Ուժեղ (Ֆրանսիական) |
Աղացվածության չափը | Միջին (Ֆիլտրվող Սուրճ) |
Ջրի ջերմաստիճանը | Գրեթե եռման`+92÷96°C |
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը | 4-6 գ սուրճ / 100մլ ջուր (1.5-2 ճաշի գդալ յուրաքանչյուր բաժակի համար) |
Պատրաստման տևողությունը | 5 րոպե |
Չափաբաժինը | 240 մլ |
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում | 100-120 մգ |
Սննդային արժեքը | 2-3 Կալորիա |
Օրական չափաբաժինը | ոչ ավել քան 4 գավաթ |
Մատուցման եղանակը | – ինչպես որ կա – կաթով կամ սերուցքով – քաղցրացուցիչներով, դեսերտներով |
Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:
– Ամերիկյան Սուրճը հաճախ շփոթում են “Ամերիկանո” սուրճի հետ: Իրականում Ամերիկյան Սուրճը կաթիլային թրմման եղանակով պատրաստված սուրճն է, մինչդեռ Ամերիկանոն ստացվում է Էսպրեսսո սուրճի հետ տաք ջուր խառնելով:
– ԱՄՆ-ում կաթիլային եղանակով թրմվող սուրճը մեծ տարածում գտավ` կապված այն կարծիքի հետ, որ այս մեթոդով պատրաստված սուրճը պարունակում է ավելի քիչ կոֆեին Էսպրեսսոյի համեմատ, սակայն իրականում ճիշտ հակառակն է:
– Աշխարհում առաջին անգամ իրական ժամանակում աշխատող վիդեոխցիկը տեղադրվել է Անգլիայում, Քեմբրիջի Համալսարանում: Դրա օգնությամբ Համալսարանի աշխատակիցները հետևում էին “Տրոյական Սենյակում” տեղադրված ավտոմատ սրճեփի պարունակությանը:
– Թղթե ֆիլտրի օգնությամբ սուրճից զտվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստող “Կաֆեստրոլ” և “Կահվեոլ” տեսակի յուղային միացությունները:
– Կաթիլային եղանակով կամ էլեկտրական ավտոմատ սրճեփով պատրաստվող սուրճը հաճախ անվանում են նաև “Ֆիլտրով Սուրճ”: