ՓՈՒՐ-ՕՎԵՐ ՍՈՒՐՃ / ՀԱՐԻՈ
Ներդաշնակություն յուրաքանչյուր գավաթում
Վերևից տաք ջուրը լցնելով սուրճ պատրաստելու առաջին մեթոդը հորինվել է ֆրանսիացի արքեպիսկոպոս Ժան-Բատիստ դե Բելլուայի կողմից 1800 թվականին: Նրա ստեղծած սրճեփում ջուրը կաթիլ-կաթիլ անցնում էր սուրճով լցված մետաղական ձագարի միջով` հավաքվելով տակի տարայում:
1908 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 35-ամյա տնային տնտեսուհի Մելիտտա Բենցը կատարելագործեց արքեպիսկոպոսի ստեղծած հարմարանքը` դրանում ավելացնելով իր տղայի դպրոցական տետրակի միջի ներծծան թուղթը իբրև ֆիլտր և ստացավ պատենտ օգտակար իր այդ գյուտի համար: 73 Փֆենինգ նախնական կապիտալով Բենցն իր ամուսնու հետ միասին
ստեղծեցին ֆիլտրով սրճեփներ արտադրող “Մելիտտա” (Melitta) Ընկերությունը:
Թեև մեթոդը հայտնի է բավականաչափ երկար ժամանակ` այն սկսել է մեծ ճանաչում և տարածում գտնել աշխարհում բոլորովին վերջերս` սկսած 2010 թվականից:
Մեթոդի տարածման մեջ հատկապես մեծ ներդրում ունի ճապոնական “Հարիո” (Hario) Ընկերությունը, որը մասնագիտանում է ձեռքով սուրճ պատրաստելու սարքերի արտադրության մեջ:
Բանն այն է, որ ճապոնական այս Ընկերությունը համարձակ փորձ է կատարել` սուրճի նկատմամբ ցուցաբերելով ավանդական ճապոնական թեյի պատրաստման արարողության սկզբունքներն ու փիլիսոփայությունը:
“Հարիո” Ընկերության գովազդային միջոցառումների շնորհիվ սուրճ պատրաստելու մշակույթի մեջ մտավ վերևից օղակաձև շարժումներով ջուրը դանդաղորեն լցնելը, ինչի արդյունքում անգլախոս հասարակությունն անվանեց այն “Փուր-Օվեր” (Pour Over), որ թարգմանաբար նշանակում է “Լցնել Վերևից”: Մեթոդը և սարքավորումներն այլ կերպ անվանում են նաև “Հարիո” (Hario)` ի պատիվ ճապոնական Ընկերության, ինչպես նաև “Սուրճի Ծիսակատարություն”:
Այս մեթոդով սուրճի պատրաստումը որոշակի հմտություններ է պահանջում:
Յուրաքանչյուր մարդու կողմից պատրաստված սուրճը տարբեր է ստացվում: Սա շատ լավ եղանակ է ինքնակատարելագործման համար:
1. Ողողել սրճեփը եռման ջրով մոտ կես րոպե
2. Տեղադրել թղթե կոնաձև ֆիլտրը սրճեփի մեջ
3. Տաք ջրով թրջել թղթե ֆիլտրը (թղթի անցանկալի համը չեզոքացնելու համար)
4. Լցնել ֆիլտրի մեջ համապատասխան չափի աղացված սուրճը
5. Օղակաձև դանդաղ շարժումներով վերևից լցնել տաք (գրեթե եռման) ջուրը
6. Սպասել 2-3 րոպե
7. Հեռացնել ֆիլտրը` սուրճի նստվածքով հանդերձ
8. Լցնել սուրճը գավաթների մեջ և մատուցել
Սուրճի տեսակը | 100% Արաբիկա |
Բովվածության աստիճանը | Միջին (Վիեննական) Ուժեղ (Ֆրանսիական) |
Աղացվածության չափը | Միջին (Ֆիլտրվող Սուրճ) |
Ջրի ջերմաստիճանը | Գրեթե եռման`+92÷96°C |
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը | 4-6 գ սուրճ / 100մլ ջուր (1.5-2 ճաշի գդալ յուրաքանչյուր բաժակի համար) |
Պատրաստման տևողությունը | 5 րոպե |
Չափաբաժինը | 240 մլ |
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում | 100-120 մգ |
Սննդային արժեքը | 2-3 Կալորիա |
Օրական չափաբաժինը | ոչ ավել քան 4 գավաթ |
Մատուցման եղանակը | – ինչպես որ կա – կաթով կամ սերուցքով – քաղցրացուցիչներով, դեսերտներով |
Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:
– Ձեռքով պատրաստվող սուրճի մեթոդներից հենց այս մեթոդն է տալիս առավելագույն
հնարավորություն` ստանալու իդեալական համեղ սուրճ և կատարելագործելու
պատրաստողի վարպետության աստիճանը:
– Փուր-Օվեր Սուրճի պատրաստման արարողությունը հաճախ համեմատում են ավանդական
Արևելյան Թեյի պատրաստման ծիսակատարության հետ:
– Գոյություն ունեն Փուր-Օվեր Սուրճ պատրաստելու կերամիկական սրճեփներ, որոնցում
թղթե ֆիլտր չի օգտագործվում: Փոխարենը սուրճը դանդաղորեն կաթում է կերամիկական
տարայի տակի մասից հատուկ բացված փոքր անցքերի միջով:
– Բացի “Փուր-Օվեր” և “Հարիո” անուններից սուրճի պատրաստման այս եղանակը անվանում
են նաև “Վալկյուր” (Walkure) և առավել հաճախ` “Քեմեքս” (Chemex) ի պատիվ արտադրող
Ընկերությունների:
– Փուր-Օվեր Սուրճի կուլտուրան հանդիսանում է այսպես կոչված “Սուրճի 3-րդ Ալիքի” (Third
Wave Coffee) ամենակարևոր և անբաժանելի բաղկացուցիչներից մեկը: