ՊԵՐԿՈԼԱՑՎԱԾ ՍՈՒՐՃ

Թունդ և դառնահամ

Պերկոլատորում պատրաստված կամ “Պերկոլացված Սուրճը” իդեալական է “թունդ” և դառը սուրճի սիրահարների համար: Այս սրճեփի աշխատանքը հիմնված է այսպես կոչված պերկոլացիայի սկզբունքի վրա, երբ արդեն պատրաստի թուրմը անընդմեջ շրջապտույտ է կատարում սրճեփում` կրկին ու կրկին անցնելով սուրճի նստվածքի միջով այնքան ժամանակ, մինչև ապահովվի սուրճի առավելագույն թնդությունը: Անընդհատ միևնույն սուրճի նստվածքի միջով անցնելով սուրճից անջատվում է առավելագույն կոֆեին, ինչպես նաև շատ այլ նյութեր, որոնք սուրճին հաղորդում են յուրահատուկ դառը համ:
Պերկոլատորը փակ կաթսա է` վերևի և ներքևի հատվածներով, տարանջատված մետաղական ցանցով և խողովակով: Ներքևի հատվածում լցվում է ջուրը, իսկ միջին հատվածում` ցանցանման հատակով դարակի մեջ լցվում է նախապես աղացված սուրճը: Այնուհետև թեյնիկը տաքացվում է: Եռալուն պես ջուրը խողովակով բարձրանում է մինչև վերևի հատված, այնտեղից թափվում դարակում եղած սուրճի վրա, անցնում է նրա միջով ու թրմում այն: Ապա դարակի տակի ցանցի միջով անցնելով պատրաստի թուրմը լցվում է ներքևի տարայի մեջ և կրկին շարունակաբար շրջապտույտ կատարում: Արդյունքում միևնույն սուրճը թրմվում է բազմաթիվ անգամներ:
Պերկոլացիայի եղանակով աշխատող սրճեփը հայտնագործվել է բրիտանացի Բենջամին Թոմփսոն գրաֆ Ռումֆորդի կողմից: Նրա սրճեփը սակայն չուներ ջրի վեր բարձրացման համար նախատեսված խողովակ:
1889 թվականին ամերիկացի ֆերմեր Հանս Գուդրիչը նախկինում նախագծված սրճեփի կառուցվածքի մեջ ավելացրեց ջրի տաքացման բաքն ու վերամբարձ խողովակը և ստացավ պատենտ իր հորինած Պերկոլատորի համար:
Իր տարածման գագաթնակետին Պերկոլատորը հասավ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք, ինչին շատ նպաստեց Սպիտակ Տան ղեկավարի սերը դառը և թունդ սուրճի նկատմամբ: Համաձայն լեգենդի`Սպիտակ Տան բոլոր աշխատասենյակներում Նախագահի համար միշտ պատրաստի սուրճ կար` եփված Պերկոլատորի օգնությամբ:
Տարիներ անց Պերկոլատորը ենթարկվեց սուր քննադատությունների առողջ ապրելակերպի կողմնակիցների կողմից: էլեկտրական ավտոմատ սրճեփների տարածումից հետո Պերկոլատորների օգտագործումը խիստ նվազեց:

1. Պերկոլատորի ներքևի հատվածի մեջ լցնել ջուր
2. Ցանցանման հատուկ դարակի մեջ լցնել աղացված սուրճը
3. Գդալով հավասարեցնել սուրճը և փոքր-ինչ սեղմել այն
4. Տեղադրել ցանցը կաթսայի մեջ և փակել կափարիչը
5. Միացնել սարքը, եթե այն էլեկտրական է կամ դնել գազօջախի վրա
6. Ջրի աղմուկը լսելու պահից սկսած սպասել որոշ ժամանակ (Յուրաքանչյուր բաժակ սուրճի համար սպասել մոտ մեկ րոպե: Օրինակ, եթե Պերկոլատորում պատրաստվում է 5 բաժակ սուրճ, ապա ջրի աղմուկը լսելուց հետո պետք է սպասել ևս 5 րոպե)
7. Անջատել գազօջախը
8. Թողնել որպեսզի սուրճը “հանգստանա” մոտ 1 րոպե
9. Լցնել սուրճը գավաթների մեջ և մատուցել

Սուրճի տեսակը 100% Արաբիկա
Բովվածության աստիճանը Ուժեղ (Ֆրանսիական)
Այրված (Իտալական)
Աղացվածության չափը Միջին (Ֆիլտրվող Սուրճ)
Ջրի ջերմաստիճանը Եռման`+96°C
Սուրճ / Ջուր հարաբերակցությունը 3-5 գ սուրճ / 100մլ ջուր
(1-1.5 ճաշի գդալ յուրաքանչյուր բաժակի համար)
Պատրաստման տևողությունը 10-15 րոպե
Չափաբաժինը 240 մլ
Կոֆեինի պարունակությունը 1 չափաբաժնում 150 մգ
Սննդային արժեքը 3-5 Կալորիա
Օրական չափաբաժինը ոչ ավել քան 4 գավաթ
Մատուցման եղանակը – ինչպես որ կա
– շաքարավազով
– թխվածքով, մրգերով

Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ
Բերված թվային մեծությունները միջինացված են և իրական ցուցանիշներից կարող են տարբերվել:

– Պերկոլատորը իր տարածման գագաթնակետին է հասել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք:
– Սպիտակ Տան գրեթե յուրաքանչյուր աշխատասենյակում միշտ Պերկոլատորով եփված պատրաստի սուրճ կար նախագահ Նիքսոնի համար:
– Պերկոլատորը սուր քննադատության է ենթարկվել առողջ ապրելակերպի կողմնակիցների կողմից:
– Պերկոլացված սուրճը համարվում է ամենադառնահամ սուրճը:
– Առավել դառը համ ստանալու համար Պերկոլացված Սուրճի սիրահարները օգտագործում են Ռոբուստա տեսակի սուրճ: